2020թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, ԵԼՔ…
2 օր՝ հավաքվելու համար Ոչ մի հոդված չի կարող հաղորդել համընդհանուր խառնաշփոթի այն մթնոլորտը, որ հաջորդեց Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի 2020 թվականի նոյեմբերի 18-ի հայտարարությանը: Դրանում նշվում էր, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Նոր Հովտաշեն և Նոր Ջրաբերդ գյուղերն անցնում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայից հետո այդ գյուղերում բնակվում էր մոտ 2 հազար բնակիչ։ Հավաքվելու համար նրանց տվեցին ընդամենը 2 օր՝ մինչև նոյեմբերի 20-ը։