ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ՝ ՓՈԽԱԴԱՐՁ ՆԵՂԱՑԱԾՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

2022-11-11 12:23

Հաղորդվում է, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կրկին շփվել են հեռախոսով։ Բայց այս անգամ զրույցի թեման ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները, որքան նոյեմբերի 22-ին ՌԴ առաջնորդի այցը Երևան և ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ նոյեմբերի 23-ին։ Հեշտ է ենթադրել, որ դա լինելու է ամենատարօրինակ գագաթնաժողովը կազմակերպության պատմության մեջ. նույն կլոր սեղանի շուրջ նստելու են Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Հայաստանի առաջնորդները: