ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄՏԵՐՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՏ

2022-08-19 08:46

Օգոստոսի սկզբին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, ի թիվս ամենի, պայմանավորվեցին ռուբլիով առևտրի մասին: Մասնավորապես, հանդիպման արդյունքներով Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան այսուհետ ռուբլիով կվճարի ռուսական գազի դիմաց։ «Մենք պայմանավորվել ենք ռուբլու շուրջ պարոն Պուտինի հետ։ Գազի դիմաց ռուբլիով վճարումը փող կբերի ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային»,- հայտարարեց Թուրքիայի նախագահը։

  • ՊԱՐԵՐ ԱՐՅԱՆ ՎՐԱ

    2022-08-18 18:00

    Մինչ մեր համաքաղաքացիներից ոմանք ծաղիկներ ու խաղալիքներ են տանում Երևանում տեղի ունեցած ողբերգության վայր կամ պարզապես լուռ վերապրում կատարվածը, մյուսները պարեր են կազմակերպում արյան վրա՝ խելացի ճառեր արտասանելով որոնողափրկարարական աշխատանքների, ամեն առիթով հրավառությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին, թողնելով այդ «արտոնությունը» միայն իշխանություններին՝ պետական տոների առթիվ, այն մասին, որ այդ հարցը արտահերթ կարգով կքննարկվի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանում և այլն: Թվում է, թե դրանում ոչ մի դատապարտելի բան չկա, եթե…

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ

    2022-08-18 15:15

    Հայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում։ Պայթյուններ, հրդեհներ, ահաբեկչական ահազանգեր, տարհանումներ, փլուզումներ, խոշոր վթարներ. սա արդեն մեր կենցաղն է։ Ամենօրյա լրահոսը լի է հանրային տագնապով և սահմռկեցուցիչ վթարներով։

  • ՎՍՏԱՀՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ

    2022-08-18 08:34

    Փաշինյանն անկարող է օրինական պահանջներ ներկայացնել Շուշին և Հադրութը հանձնելուց հետո (հակառակ 2020 թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկի) մինչև Քարվաճառի հանձնումը, Կովսականից և Սանասարից զորքերի դուրսբերման պահից մինչև օգոստոսի 25-ին Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայերին վտարելու մասին լուրը հայ հասարակությունը առաջին շուրթերից շարունակաբար վկայություններ է ստացել ռեժիմի դավաճանական քաղաքականության մասին:

  • ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ

    2022-08-17 17:26

    Այսօր սգո օր է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։ Որոնողական-փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, թեև արդեն չորրորդ օրն է։ Նիկոլի ժամանակների ԱԻՆ. ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ... Մաս 1

    2022-08-17 15:10

    44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի հիմնական խնդիրը դարձավ բանակցային գործընթացն ու պատերազմը ձախողած իշխանության՝ մասնավորապես գործող "վարչապետի" հեռանալու հարցը։

  • ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՒՄ

    2022-08-16 08:31

    Պետական վերահսկողական ծառայությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների գործունեության մեջ, հայտնել են կառույցի մամլո ծառայությունից: Վերահսկիչ մարմնի աշխատակիցները քաղաքապետարանի 2018-2022 թթ. գործունեության մոնիտորինգ են իրականացրել, հաղորդում է Sputnik Արմենիան։ Ծավալուն ստուգումների ընթացքում հայտնաբերվել են 8,5 մլրդ դրամի խախտումներ։ Դրանք վերաբերում են հիմնականում դոտացիաների բաշխման կարգին և հիմքերին, մայրաքաղաքի փողոցների ընթացիկ վերանորոգմանը, փողոցների բարեկարգմանը և լանդշաֆտային դիզայնին, ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման կարգին, արտասահմանյան գործուղումներին և այլն: Այս և այլ խախտումների վերաբերյալ տվյալների հիման վրա Պետական վերահսկողական ծառայությունը դիմել է գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական մշակելու և քննության հետագա ընթացքը նախորոշելու նպատակով:

  • ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖՈՐՍԱԺ

    2022-08-15 19:27

    Մոսկվան անհիմն է համարում ռուսական խաղաղապահ զորախմբին հասցեագրված առանձին քննադատությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և լրատվության վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը, հաղորդում է News.am-ը։ Նրա խոսքերով, ինտենսիվ քաղաքական շփումների հետ մեկտեղ՝ ակտիվ աշխատանք է շարունակվում նաև ռուս խաղաղապահների կողմից, որոնք գործադրում են անհրաժեշտ ջանքերը՝ տեղում իրավիճակը կայունացնելու համար. «Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ զորակազմի կարևոր դերը»:

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՐԵՐԻՆ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՊԵՏՔ Է, ՈՐ ՀՀ-ՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԵՆ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ

    2022-08-15 11:34

    Նիկոլի արտաքին տերերին (հատկապես թուրքերին) պետք է, որպեսզի Հայաստանում շարունակվեն շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերը: Դրանցից են «խաղաղության օրակարգը», «կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը», «ասֆալտի օրակարգը», «30 տարի թալանի օրակարգը», «ամեն ինչում նախկիններն են մեղավոր օրակարգը» և այլն: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

  • «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2022-07-29 19:52

    Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ հուլիսի 29-ին, անցկացվում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։