Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՀԵՆՑ ՆՐԱՆՔ ԵՆ ՊԱՀՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախի ԱԳՆ-ն շարունակելու է աշխատել հանուն Արցախի փրկության, եղբայրական երկրների և համահայկական եռամիասնության հետ կապերի ամրապնդման։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Հայկական կողմը մեր հատվածում սկսել է Բերձորը շրջանցող ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները:Այս մասին ի պատասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Ընդ որում, ընդգծենք, խոսքը ոչ թե ճանապարհի վերակառուցումն սկսելու մասին է, այլ միայն նախագծման աշխատանքների։ Ընդ որում՝ ՀՀ կառավարությունը նշված որոշումը կայացրել է բոլորովին վերջերս՝ հունիսի 30-ին։
Արցախի խորհրդարանի ղեկավարը շատ ուղիղ և անվանական պետք է Հայաստանի իր գործընկերոջը հրավիրեր սեպտեմբերի 2-ին միջխորհրդարանական նիստին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հովակիմյանի խորապատկերին կշահի ցանկացած ֆրեզերագործ… 2021 թվականին 168.am կայքում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հեռակա ուսուցման ավարտից հետո Մովսես Խորենացու համալսարանում ստացել է բակալավր-իրավագետի դիպլոմ ու որակավորում, այլ կերպ ասած՝ մարդը մասնավոր բուհում բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել 47 տարեկանում:
Արցախի ՆԳՆ ղեկավարի մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը հաղորդել է 168.am պարբերականին, որ բռնազավթված տարածքներում զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են և արդեն երկար ժամանակ չեն անցկացվում, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս: Նրա խոսքերով, ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում որոնումների վերսկսման շուրջ, սակայն դրական ազդակներ դեռևս չկան:
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի կունենան հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Եվ չնայած այդ օրվան դեռ մեկ ամսից ավելի ժամանակ կա, Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն արդեն ուղերձ է հղել Հայաստանի խորհրդարանականներին՝ հրավիրելով նրանց Արցախ, միաժամանակ նաև ողջունելով «Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը»։
Պարզվում է` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը (ԱԽՔ) մի քանի օր առաջ հայտարարել է, թե Արցախում կան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ եվրոպացիները պատրաստել են մի զեկույց, որտեղ ամփոփված են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները, գնահատականները, տարբեր ոլորտներում արձանագրված, խնդիրները, հաջողությունները և այլն»,- այսօր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էկքարդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը առաջ է տանում տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացման օրակարգը, ջանքեր է գործադրում տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանագծման և սահմանների անվտանգության ապահովման ուղղությամբ: