ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞Վ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ՝ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

2022-07-21 08:24

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հերթական անգամ արտահայտվեց Արցախի թեմայով և նրա հայտարարությունները կրկին վրդովմունքի ալիք բարձրացրեցին իրենց անպատասխանատվության, բարոյազրկության ու ցինիզմի աստիճանով: Հաստատելով ապացույցների կարիք վաղուց չունեցող ճշմարտությունը. Փաշինյանն ու իր խունտան անվերապահորեն կատարում են Բաքվի և Անկարայի պահանջներն այն ամենում, ինչ վերաբերում է Արցախին և Հայաստանին։ Պարզապես այս անգամ դա այնքան ակնհայտ էր, որ Ռուբեն Ռուբինյանը սկսեց արդարացնել հանցակցին, բայց այնքան ապաշնորհ կերպով, որ լոկ է՛լ ավելի վատթարացրեց իրավիճակը։

  • ՄԻԱՅՆ ԹԵ ՉԶԱՅՐԱՑՆԵՆ ԲԱՔՎԻՆ

    2022-07-20 18:41

    Հայաստանի Ազգային ժողովը հրաժարվեց ուղարկել «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի նամակն Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել Է Հայկ Մամիջանյանը։ «Ես հանձնարարել էի, որ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովին փոխանցեն նամակը, որը տարբեր խողովակներով կարող էր փոխանցել նամակը, սակայն մոտ երկու ժամ տանել-բերելուց հետո իրենք բացահայտում արեցին, որ մենք Ադրբեջանի հետ չունենք դիվանագիտական կապեր։ Փաստորեն, այլ հարցերի համար դիվանագիտական կապեր կարողանում են հաստատել, բայց մեր գերի տղաների հետ կապված նախաձեռնության հարցում չկարողացան օգտակար լինել։ Արձանագրենք, որ իրենք չեն ուզում օգնել մեր տղաներին այցելելու այս նախաձեռնությանը»,- հայտարարեց Մամիջանյանը։

  • ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ԲԱՆԱՆՈ՛Վ

    2022-07-19 16:18

    Այս տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, բանանը Հայաստանում թանկացել է 13,6%-ով: Ուղիղն ասենք, սա թեև էական, բայց սկզբունքորեն ամենամեծ թանկացումը չէ։ Օրինակ, շատ ավելի տպավորիչ է վարունգի գնի աճը (93%), 43%-ով թանկացել է կաղամբը, 30%-ով՝ կանաչին։ Կարտոֆիլի գների թռիչքին առհասարակ դժվար է արձագանքել առանց հայհոյանքի։

  • «ԱՐՄԵՆԻ ԵՎ ՆՐԱ ՍՊԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ». ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ

    2022-07-19 15:14

    Մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել:

  • ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ՈՂՋԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԱՐՅԱՆ ԳԵՏԵՐՆ» ԱՐԴԵՆ ՀՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ…

    2022-07-18 19:15

    Ռեժիմի գործողություններն ուղղված են ընդդիմության ֆիզիկական ոչնչացմանը Հուլիսի 10-ին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանքը 15 օրով երկարաձգելու միջնորդությունը: Փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որ դատավորի որոշումը նպատակ էր հետապնդում հնարավորություն տալ քննիչին և դատախազին գործը դատարան ուղարկել Չալաբյանի կալանքի տակ գտնվելու պայմաններում: Եթե հուլիսի 12-ին Չալաբյանն ազատ արձակվեր, ապա դատարանն արդեն չէր քննարկի կալանքի հարցը։ Հասարակական գործչին մեղադրում են Ագրարային համալսարանի ուսանողներին կաշառելու մեջ՝ ուսանողական կոմիտեի նախագահի հետ զրույցի մոնտաժված ձայնագրության հիման վրա։ Այլ ապացույցներ մեղադրող կողմը չունի։ Չալաբյանը կալանքը կրում է «Արմավիր» գաղութում, որտեղ լրացուցիչ 15 օրը հավասարազոր է խոշտանգման…

  • Ո՞Վ Է ԱՅՍՕՐ ՀԻՇՈՒՄ ՀԻՐՈՍԻՄԱՅԻ ԵՎ ՆԱԳԱՍԱԿԻԻ ՄԱՍԻՆ

    2022-07-17 12:07

    Եթե Թուրքիան իսկապես մտադիր է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ապա ինչո՞ւ առ այսօր բաց չէ սահմանը և դիվանագիտական հարաբերություններ էլ հաստատված չեն: Չէ՞ որ Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է անել դա անհապաղ...

  • ՊԵՏՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է

    2022-07-16 06:52

    Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանի բյուջեի եկամուտներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 24%-ով: Ընդ որում 23,2%-ով ավելացել է գանձարանի մուտքերի ծավալը հարկերի և տուրքերի գծով։ Իսկ դա, ոչ ավելի, ոչ պակաս, 143 մլրդ դրամ է։

  • «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ուղիղ եթեր)

    2022-07-15 20:10

    Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որին կհաջորդի երթը Երեւանի կենտրոնական փողոցներով:  

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ՔՊ-Ն ՎԱԽԵՑԱՎ ԴԻՄԵԼ ՍԴ

    2022-07-15 14:04

    Ինչո՞ւ ՔՊ-ն վախեցավ դիմել ՍԴ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

  • ԴԵԼՓՅԱՆ ՊԱՏԳԱՄԱԽՈՍԸ. «ԵՍ ԱԽՐ ԱՍՈՒՄ ԷԻ... ԵՍ ԴԵՌ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԻ ԱՍՈՒՄ»

    2022-07-14 11:17

    Քրիստոսի արձանի տեղադրման նախագծի շուրջ ստեղծված իրավիճակի արհեստական լարումը, հավանական է, հասարակությանը համազգային հարցերից շեղելու փորձ է։ Ո՞վ է այսօր իրական լուրջ դեր խաղում երկրում տեղի ունեցող գործընթացներում` Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։