ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ԲԱՆԱԿԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է

2022-01-28 10:31

Հունվարի 28-ը մեր տոնացույցում հայտնվեց 30 տարի առաջ: Մինչև 2021 թվականը մենք հպարտությամբ էինք նշում Բանակի օրը՝ մեծարելով նրանց, ովքեր Երրորդ Հանրապետության կայացման տարիներին արեցին ամեն ինչ, որպեսզի հայոց երկրի սահմանները հուսալիորեն պաշտպանված լինեն:

  • ԴԱՎԱԴԻՐԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՄԵԿՆԱԿԵՏ

    2022-01-28 10:26

    Մեր ներքին պարտությունները շարունակվում են, իսկ թշնամու դեմ հաղթանակը մնացել է կես ճամփին և ուշանում է։ Հաղթանակի ձգտելու նպատակը մեզ համար մշտապես արդար է եղել, ու հիմա, որքան էլ փորձեն մեզ օտարել նրանից, այն բնական ճանապարհով պիտի վերադառնա։ Մեր հանրությունը հետպատերազմյան շոկից վաղուց վերադարձել է առտնին կյանքին, բայց հազարավոր զոհերը, միևնույն է, ներքին մի զգացողությամբ մեզնից յուրաքանչյուրի կորուստներն են, մեր հարազատներն ու որդիները։ Ճիշտ է, նրանք զոհն են դարձել մեծագույն դավադրության, սակայն մարտադաշտ մեկնելու նրանց մղումը սրբազան էր, քանի որ գիտեին՝ գնում են թշնամուն կործանելու։

  • ՔՊ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՕԳՆԵԼ ԻՐԵՆ ՎԱՐԻ ՏԱԼ ԵՐԿԻՐԸ

    2022-01-27 19:25

    ՀՌՀ-ի անդամի պաշտոնում ընդդիմության առաջադրած Ռուբեն Հակոբյանի թեկնածության քննարկումն ավարտվեց խայտառակ սկանդալով։ Իշխող խմբակցության պատգամավորները գզվռտոց սարքեցին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և երիտասարդության հարցերով հանձնաժողովում, չցուցաբերելով բարեկրթության ու քաղաքավարության չնչին իսկ նշույլ: Այս ԱԺ-ում հայհոյանքներն ու վիրավորանքները դարձել են «քաղաքական» խոսքի անքակտելի մասը։ Ոչ թե պատգամավորներ են, այլ իսկը հարբած կառապաններ, ազնիվ խոսք…

  • ՔԱՐԻՆ ՏԱԿ, ՈՒՐ ՄԵՆՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆՔ

    2022-01-27 09:23

    …2006թ. հոկտեմբերի 4, Արցախ։ Մեքենայով իջնում ենք Շուշիից՝ ուղևորվելով Քարին տակ, ուր մեզ հրավիրել է բնակիչներից մեկը՝ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։ Անձրև է, մթնշաղ, ցեխ, ցուրտ: Ամայի ճանապարհի ոլորուն շրջադարձերով մենք 10 րոպե անց հասնում ենք գյուղ։ Առաջին զգացողությունը. այն մի տեսակ ճերմակ է, լուսաշող ու... խորհրդավոր։

  • ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»

    2022-01-26 20:02

    Խորհրդակցություն Գորիսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍՈՂ ԱԼԻևՆ Է ԴԱՐՁԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-01-26 11:06

    Փաշինյանը դրսից է իշխանության բերվել «Արյունալի պատերազմի, 5000 տղաների մահվան, հայրենազրկման, Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը քարոզող անձին, ով նախագահներ Ալիևի և Էրդողանի փաստաբանն է դարձել, ես կարող եմ աշխարհաքաղաքական մարմնավաճառ անվանել։ Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

  • Սայաթ ՇԻՐԻՆՅԱՆ․ ԵՍ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ ԵՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՕԳՈՍՏՈՍԻՆ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՍՐՃԵՓ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՄԵՋ

    2022-01-25 11:35

    Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն այսօր՝ հունվարի 24-ին, բերման էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Մարտունու վարչություն, քանի որ նախորդ տարվա օգոստոսի 26-ին, ըստ կասկածանքի, Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից հափշտակել է սրճեփ սարք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը:

  • ԱՐՑԱԽՅԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ՝ ՄԵՂԱՎՈՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

    2022-01-25 10:32

    Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ֆեյսբուքյան ասուլիսից հետո հավանաբար անգամ ամենադյուրահավատ քաղաքացիների համար պարզ դարձավ, որ Արցախը նրա համար հայրենիք չէ։ Հետաքրքրական է՝ եթե Արայիկ Հարությունյանի համար Արցախը հայրենիք է, ինչո՞ւ նա ավելի վաղ հրապարակավ չէր դիմադրում Փաշինյանի հայադավ ուղեգծին, ավելին՝ ինչո՞ւ պատերազմի ընթացքում դիմադարձ չէր կանգնում նրա հանցավոր հրամաններին։

  • ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

    2022-01-25 10:20

    Ակտուա՞լ է արդյոք դեռևս քննարկվող հարցադրումը՝ պատերազմում պարտությունն ապիկարությա՞ն, թե՞ ծրագրված դավադրության արդյունք էր, այն դեպքում, երբ հետևանքը նույնն է, թեև որևէ իրավական պատասխանատվություն մեղավորների համար չի առաջացել։ Ընդդիմությունը, որն սկզբնապես խոսում էր Փաշինյանի միտումնավոր դավաճանության մասին, այսօր զարմանալիորեն խուսափում է այդ պիտակից՝ հավանաբար զգուշանալով հնարավոր հետապնդումից կամ խոսափողի անջատվելուց։