ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ. ԺԱ՞ՄՆ Է ԱՐԴԵՆ

2021-12-28 15:40

Երեկ օրվա երկրորդ կեսին լրատվական տարածքը բառացիորեն պայթեցրեցին Ստեփանակերտից հնչած հայտարարությունները։ Հանդես եկավ Արցախի գրեթե ողջ քաղաքական ղեկավարությունը, դեմ արտահայտվելով Փաշինյանի վերջին հակահայկական հայտնություններին։ ԱԺ նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը, նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի և Արցախի օմբուդսմեններ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը, հայ և արցախցի պատգամավորները հանդես եկան հայտարարություններով, որոնց էությունը մեկն է. Արցախի ճակատագիրը կարող է վճռել միայն իր իսկ ժողովուրդը, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այսօր սպասվում է ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունը, որում, կարելի է չկասկածել, արտահայտված կլինի նույն դիրքորոշումը։

  • ՈՏՆԱՏԱԿ ՏՐՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՐԳՆ ՈՒ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2021-12-28 10:23

    Ի թիվս մյուս ոլորտներում համակարգային ձախողումների ու անպատվության՝ 2021-ը կհիշվի նաև որպես դատական և իրավապահ համակարգի սանձարձակ ապօրինությունների տարի։ Դատաիրավական մարմիններն այդպես էլ օրինական և գործուն դիմադրություն ցույց չտվին վարչախմբի կամայականություններին և անօրինական պահանջներին, չհաշված հատուկենտ դատավորների սկզբունքային պահվածքը։ Սա այն դեպքում, երբ մասնավոր զրույցներում ոստիկանները, քննիչները, դատախազները հիմնականում ոչ նորմատիվ բառամթերքով են խոսում իրենց անընդմեջ փոփոխվող պետերի և երկրի իշխանության մասին։

  • Փորձագետ․ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՐԲԵՄՆԻ ԻՐ ՍԻՐԵԼԻ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    2021-12-28 10:02

    Մամուլի ասուլիսի ձևաչափն ինքնին հետաքրքիր էր նրանով, որ, փաստորեն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր երբեմնի սիրելի հարթակում՝ լրագրողների հետ շփվելիս, գերազանցեց Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին դեկտեմբերի 27-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեդիա-փորձագետ Տիգրան Քոչարյանը։

  • ԲԴԽ֊Ն ՔՆՆՈՒՄ Է ԴԱՏԱՎՈՐ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2021-12-27 15:23

    ԲԴԽ֊ն քննում է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։  

  • Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՍՈՒԼԻՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-12-27 13:42

    Մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40-45 կմ-ի, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ Անվտանգության ոլորտում ես Հայաստանի համար գնահատում եմ կատարյալ ձախողում, քանի որ ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:  

  • ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՍՈՒԼԻՍԸ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2021-12-27 11:03

    ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը տարեվերջյան ասուլիս է հրավիրել:  

  • ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-ԵՐԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

    2021-12-27 10:13

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար և խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը։ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Նրանց կարծիքով՝ վարչապետի մոտեցումներն արցախահայության ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին:

  • Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ՉԻ ՓՈԽԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԻՆՔԸ ԿՈՐՈՇԻ ԱՅՆ

    2021-12-27 09:54

    Դեկտեմբերի 24-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց մի շարք տեսակետներ և պնդումներ, որոնք բազմաթիվ հարցեր առաջացրեցին հասարակության, քաղաքական գործիչների և քաղաքագետների շրջանում։ News.am-ի թղթակիցը մեկնաբանությունների համար դիմեց Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանին։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՓՈՂՈՑԻ ԿԵՂՏԻՑ ԴԵՌ ԼՐԻՎ ՉՄԱՔՐՎԱԾ, ԲԱՅՑ ՏԱՔՈՒԿ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻՆ ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐԱԾ ՔՊ ԱԿԱՆՆԵՐԸ, ՆՈՐԻՑ ՓՈՂՈՑ ԵՆ ԴՈՒՐՍ ՇՊՐՏՎԵԼՈՒ

    2021-12-25 17:44

    Քաղաքական ֆուտորոլոգիան 2022թ. համար հուշում է հետևյալը. Փողոցի կեղտից դեռ լրիվ չմաքրված, բայց տաքուկ կաբինետներին արդեն սովորած ՔՊ ականները, նորից փողոց են դուրս շպրտվելու «мавр сделал своё дело, мавр должен уйти» սկզբունքին համաձայն։

  • ԽԱՂԱՔԱՐՏԻՆ ԵՆ ԴՐՎԱԾ ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ

    2021-12-25 08:36

    Հայաստանի առողջապահության նախարարությունը արձագանքել է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ հակասահմանադրական ճանաչելու կորոնավիրուսի պարտադիր տեստերն իրենց հաշվին հանձնելու աշխատակիցներին ներկայացվող պահանջը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Դատարանը, հիշեցնենք, համարել է, որ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի հրամանով սահմանված պահանջը դուրս է նրա իրավասության սահմաններից։