ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱԼԻևԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՓԼՈՒԶՈՒՄ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՁևԱՉԱՓԸ:
Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց ելույթն Ազգային Ժողովում քննարկվեց և քննադատվեց շատ տարբեր ուղղություններով:
Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց ելույթն Ազգային Ժողովում քննարկվեց և քննադատվեց շատ տարբեր ուղղություններով:
Ռեժիմի քարոզչամեքենան մեղադրեց ընդդիմությանը անվճռականության մեջ Ինչ չէինք տեսել, այն էլ տեսա՛նք։ Ռեժիմի քարոզչամեքենան քննադատում է խորհրդարանական ընդդիմությանը անվճռականության համար։ Ասենք, այդ կշտամբանքների մեջ թաքնված պատճառ կա. իշխանությունը շահագրգռված է, որ ընդդիմությունը ֆալստարտ թույլ տա, ժամանակից շուտ բաց թողնի գոլորշին և հնարավորություն տա ոստիկանությանը տևականորեն կոտրել փողոցային դիմադրության ողնաշարը՝ անկարգությունների կազմակերպիչների հետ հաշվեհարդարի ցուցանակի տակ։
Արցախում թե քաղաքական շրջանակների, թե հասարակ արցախցիների հետ շփումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ նրանց տրամադրությունն ավելի քան մարտական է. ասում են՝ մենք ոչ մի պատերազմից էլ չենք վախենում, հանուն Արցախի պետականության և մեր Մայր հողում ապրելու մեր իրավունքի մենք պատրաստ ենք ամեն ինչի: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, ով այս օրերին գտնվում է Արցախում:
Արցախի ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Արթուր Մոսիյանը հրապարակեց ԱՀ ԱԺ հայտարարության տեքստը, որով անընդունելի են համարում Արցախի համար որևէ այլ կարգավիճակ, քան ինքնորոշումն է։ Արցախի ԱԺ-ն հայտարարությունը միաձայն ընդունեց։ Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
Արցախը միայնակ չէ, Արցախը համայն հայությանն է և մեր ներկայությունը Ստեփանակերտում, այս օրերի ընթացքում, դրա փոքրիկ, բայց կարևոր ապացույցն է: Նիկոլը երեկ և այսօր «փրփուրը» բերանին մաղձով և թարախով խոսում էր այն ամենի մասին, ինչի վրա խարսխված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, ժամանակակից հայի ինքնությունը, մեր արժանապատվությունն ու հավատը:
Մի քանի օր առաջ՝ մարտի 31-ին ասել էի, որ կա իրադարձությունների զարգացման երկու հավանական տարբերակ։ Ինչպես որ կանխատեսել էի, Հայաստանի կապիտուլիացիոն վարչակարգը ընտրեց առաջին տարբերակը՝ «խաղաղություն կնքել» Ադրբեջանի հետ՝ վախեցնելով նոր պատերազմով ու ինչ-որ անհասկանալի «միջազգային հանրության անտարբերությամբ»։ Այսօր ՀՀ դե ֆակտո վարչապետ ն. փաշինյանը հայտարարեց, որ պետք է հրատապ ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ Արցախը մտցնելով Ադրբեջանի կազմ։
Կարելի նաև մտածել, որ անշնորհակալ բան է ստախոս դավաճանին խելք բացատրելը։
Այն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում անխուսափելիորեն բերելու էր նոր սպառնալիքների տարափի, ռազմական գործողությունների հենց մեկնարկին էր նկատելի, ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ապրիլի 19-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի հետևանքները դժվար է գերագնահատել։ Այցը նախապատրաստվում էր վաղուց, ի սկզբանե ենթադրվում էր, թե այն պետք է կայանար մարտին՝ Ալիևի փետրվարյան այցից հետո։ Սակայն ռազմական գործողություններն Ուկրաինայում և, հավանաբար, ռազմական գործողության արտաքին քաղաքական հետևանքները ստիպեցին հետաձգել այցի ժամկետները։