ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ, ՀԱՆՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Արցախյան գոյամարտում հորդորների, կոչերի ժամանակն անցել է : Թշնամին ՝ Թուրքիան, ադրբեջանցի խամաճիկներին կռվի մղելով, ձգտում է թուրքալեզու տարրին միավորել՝ մեկ ազգ- մեկ պետություն գաղափարի շուրջ: Մենք, հայերս, քաջ գիտակցում ենք, որ նպատակին հասնելու համար, թուրք ոսոխը փորձելու է շարունակել ցեղասպան գործողություններով ոչնչացնել հայ բնակչությունը:Ստեփանակերտի և մյուս քաղաքների արգելված զինատեսակներով ռմբահարությունը դրա վառ ապացույցներից է: