ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ» ԷԼ «ՔԱՇԵՑ»

2020-08-15 09:02

Ավարտին է մոտենում ձգձգված դատավարությունը 2016 թվականի հուլիսին պարեկապահակային ծառայության գնդի շենքը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբի գործով։ Դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և ազատազրկման տարբեր ժամկետներ պահանջեց զավթման 9 մասնակիցների համար: Ավելի քան 30 գրոհայիններից մյուսների վրա, ինչպես հայտնի է, համաներում է տարածվել։ Յոթ անձի նկատմամբ դատախազը պահանջեց նշանակել 8-ից 9 տարվա ազատազրկում։ Երկուսին՝ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, որոնց մեղսագրվում է ոստիկանների սպանությունը, դատախազն առաջարկեց դատապարտել երկարատեւ ժամկետների. Բիլյանին՝ 21 տարվա ազատազրկման, Բարսեղյանին՝ ցմահ։

  • Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ. ԻՆՉՊԻՍԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷԼ ԱՐՁԱՆԱԳՐՎԻ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ, ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԱՅԴ ԵՐԿԻՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԻ ԼԻՆԻ

    2020-08-14 15:06

    «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցող հետընտրական իրադարձություններին։

  • «ՄԱՐՏՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է, ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՈՐՑՆԵԼ ԵՐԿԻՐԸ», -

    2020-08-13 22:27

    -Ինչպես նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմադիր ուժերի կոնսենսուսն օրակարգի մակարդակով արդեն ձևավորված է։ Այդպես էլ կա, սակայն մտավախություններ են առաջացել, որ այդ կոնսենսուսը լռվել է բանավոր հայտարարությունների մակարդակում։ Մո՞տ է արդյոք այն օրը, երբ ընդդիմադիր ուժերն ընդհանուր նպատակի գիտակցումից կանցնեն կոնկրետ գործողությունների և ժողովրդին կներկայացնեն իշխանափոխության ճանապարհային քարտեզը։

  • ԵՆԹԱՏԵՔՍՏՈՎ ԴԱՏԱՐԱՆ ՈՒ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ. ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ԴԻՄԱՑ

    2020-08-13 20:23

    Օրենսդրական փոփոխությունների նպատակը ոչ թե նոր մեխանիզմներ ստեղծելն է, այլ ավելի շուտ սեփական մարդկանց նշանակելը՝ գրեթե կրկնակի բարձր աշխատավարձով. դե, և ընդհանրապես այդ «բարեփոխումը» բավական կասկածելի է և ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս: Այսպիսի բացասական կարծիքի են փորձագետները Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված Դատական օրենսգրքում կատարվելիք օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնցով նախատեսվում է Հայաստանում ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ:

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ՀԱԶԱՐԱՎՈՐ ՎԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ԽՈՒՍԱՓԵԼ

    2020-08-13 16:17

      Փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկվա դրությամբ Հայաստանում գրանցված էր նոր կորոնավիրուսով 40 794 վարակված, որոնցից 1040-ը մահացել են։

  • Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ. ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏԱԼԻՍ ԻՆՁ ՆԵՐՔԱՇԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

    2020-08-13 13:08

    Ես հեռու եմ քաղաքականությունից, ես երբեք չեմ ուզեցել մտնել քաղաքականություն, իմ նմանին պետք չէ քաղաքականության մեջ ներքաշել, ես սպա եմ, ինձ մոտ աշխատելու են ուրիշ մեխանզմներ: Ես չեմ գտնում, որ քաղաքականությունն անբարոյականություն է, ցավում եմ, որ դրանով զբաղվում են նման երևույթները, քաղաքականությունը արվեստ է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն`անդրադառնալով հարցին, թե երբ կմտնի քաղաքականություն:

  • Նազելի ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԱՄՈՒԼՍԱՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀՂԻ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՂԵՏՈՎ

    2020-08-13 11:01

    Ամուլսարի հանքավայրի գործարկումը հղի է սարսափելի աղետով: Այս մասին օգոստոսի 12-ի ասուլիսում ասաց իրավաբան Նազելի Վարդանյանը:

  • ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ Ու ... ԴԱՌՆԱԼ ԲՌՆԱՊԵ՞Տ

    2020-08-12 20:04

    Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը կորցնում է իր մնացյալ վերջին կողմնակիցներին։ Եվ դրա պատճառն ամենևին էլ պետության կառավարման կոպտագույն սխալներն ու ապաշնորհությունը չեն, ոչ էլ անթիվ-անհամար հակաիրավական գործողությունները, ընտրողական արդարադատությունը, Ազգային անվտանգության ծառայության ջախջախումը կամ տնտեսության, Սահմանադրական դատարանի, պետության արտաքին կապերի ստեղծված ողջ համակարգի փլուզումը, և ոչ էլ նույնիսկ Արցախի հարցում ամենավտանգավոր փուլային տարբերակի ընդունումը և այլն։ Եվ կրթական ոլորտում նորամուծություններն էլ չեն, որոնք սպառնում են հայերի արդեն հաջորդ սերնդին վերածել տոհմազուրկ կոսմոպոլիտների։ Ոչ էլ նույնիսկ կորոնավիրուսից մահացության սարսափազդու թիվն ու աղաղակող անգրագիտությունը վարակի դեմ պայքարում։ Պատճառը նույնիսկ ԱԺ շենքի մոտ Ամուլսարի պաշտպանների իրավունքների ակնհայտ խախտումներ չեն…

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՄԵԾ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

    2020-08-12 18:17

    Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի երկարաձգվել են։ Գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն ու հիմնավորում.

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԿԱՆ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐԸ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԴԱՐԻ ԼՈՒՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    2020-08-12 16:29

    Օրեր առաջ համացանցը “ցնցվեց” դարի լուրով՝ Չինաստանը Հայաստանում ներդնելու է 10-15 մլրդ ԱՄՆ դոլար՝ գերժամանակակից ինովացիոն քաղաք կառուցելու համար: Դա հերիք չի, պարզվում է, որ այդ նախագիծն իբր ֆինանսավորվելու է չինական “Մեկ գոտի: Մեկ ճանապարհ” (Belt and Road Initiative) մեգածրագրի շրջանակներում: