ՀՐԴԵՀԸ ԲԵՆԶԻՆՈՎ ՉԵՆ ՄԱՐՈՒՄ
Թուրքիայի և Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունները Հայաստանի և չճանաչված Արցախի Հանրապետության (ԼՂԻՄ, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ Ադրբեջանական ԽՍՀ կազմում) պարագծով՝ հրետանու և ավիացիայի մարտական կրակոցների կիրառմամբ, առնվազն մտավախություն են առաջացնում հուլիսի 12-ից ի վեր հայ-ադրբեջանական սահմանին մարմրող նոր ռազմական բախման ահագնացման վերաբերյալ: Անկարայի և Բաքվի զորավարժությունների նպատակների մասին, որոնք սկսվել են հուլիսի 29-ին և պետք է ավարտվեն օգոստոսի 10-ին, ինչպես նաև վերջին տարիներին ռուս-հայկական հարաբերություններում առաջացած սառնության պատճառների առնչությամբ Նորությունների դաշնային գործակալության (ՖԱՆ) թղթակիցը զրուցել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ Ազգային ժողովի չորս գումարումների պատգամավոր, քաղաքական գիտությունների թեկնածու Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ: