ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ԱՅԼԵՎՍ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ

2019-06-20 07:35

Նիկոլ Փաշինյանի թիմը ռեկորդային ժամկետում ցույց տվեց քաղաքական վարկանիշի աննախադեպ անկում, և այդ տեսանկյունից, անկասկած, արդեն ողջ մոլորակի առջևում է։ Մինչ այդ քաղաքական ազդեցության կորստի առումով ռեկորդակիր էր համարվում Րաֆֆին, որը կարճագույն ժամկետում կորցրեց Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակցի և նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնողի համբավը։

  • ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՀՈԳՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՔԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

    2019-06-18 21:18

    Եվ կրկին իշխանության կուսակցությունը թռցրեց օրենսդրական նախաձեռնությունը ընդդիմության ձեռքից, որպեսզի… ժողովրդավար երևա։ Խոսքն ընդդիմության դերի բարձրացմանը վերաբերող օրինագծերի մասին է. նախաձեռնություն, որն իշխանությունը ախր ոչ մի կերպ չէր կարող զիջել։ Դե, շատ է ուզում ամեն ինչում նախաձեռնող թվալ, իսկ տվյալ հարցում առավելևս՝ գաղափարի գեներատոր, այլ ոչ թե ընդդիմության ցանկությունը կատարող։ Նույնիսկ եթե այդ ցանկությունները համընկնում են։

  • ԱՎԵԼԻ ՇՈՒՏ՝ ԿԵՂԾ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐՐԱՆ…

    2019-06-17 19:28

    Հայաստանն այսօր ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, կիրակի օրը հայտարարեց հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ, հաղորդում է Նովոստի-Արմենիան։

  • «ՈՉ ՈՔ ՉՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԻ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԿԱՄ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ»։ ԻՍԿԱՊԵ՞Ս

    2019-06-15 20:38

    Շնորհազրկված գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի վիճակը վատթարացել է. հիվանդությունների նախկին փնջին, որոնց թիվն անցնում էր 30-ից, ավելացել են նորերը։ Չկոնկրետացնելով, թե հատկապես ինչ հիվանդությունների մասին է խոսքը, Լևոն Բաղդասարյանը հաղորդեց, որ Գրիգորյանը շարունակում է շնչել թոքերի արհեստական օդափոխման սարքի օգնությամբ, և ընդգծեց. նրան սպառնում է մեկ կամ նույնիսկ երկու վերջույթների անդամահատում։ Բաղդասարյանը դիմել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջելով պատժել օրենքը խախտող մարդկանց, սպառնալով հակառակ դեպքում կրկին դիմել ՄԻԵԴ։ Եվ հիշեցնելով, որ ավելի վաղ Եվրադատարանը որոշում էր ընդունել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

  • ՍՈՒՊԵՐՆԱԽԱՐԱՐԸ ՀԻՄԱ ԷԼ ՁԵՌՔ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ 85 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՀԻ ՎՐԱ

    2019-06-15 19:56

    Եթե բարոյահոգեբանական իրավիճակը Շիրակի պետական համալսարանում չփոխվի, ապա այն կամ կլուծարվի, կամ կմիավորվի այլ համալսարանի հետ, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հաղորդում է News.am-ը։

  • 168.am։ Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ԽՐԱՄԱՏՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

    2019-06-15 11:18

    Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հեղինակային հոդված է հրապարակել www.168.am կայքում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

  • ԿՐԿԻՆ՝ ՈՒՐԻՇԻ ՎՇՏԻ ՇԱՀԱՐԿՈ՛ՒՄ

    2019-06-15 07:55

    2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման համար Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի նախագահությամբ փաստահավաք խմբի ձևավորման հետ միաժամանակ, զոհվածների հարազատները սկսեցին ակտիվորեն ներգրավվել ՀԱԿ-ի ակցիաներում՝ նախագահի նստավայրի, խորհրդարանի պատերի, Գլխավոր դատախազության շենքի մոտ։

  • ՆԵՂԱՑԱԾ ՏՂԱՆ՝ ԷԼԻՏԱՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

    2019-06-14 07:05

    Եթե նույնիսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն է խոսումՀայաստանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական էլիտայի միջև առկա տարաձայնությունների մասին, ապա նշանակում է, որ ժխտել ակնհայտն արդեն պարզապես անիմաստ է. չափազանց տարբեր են նրանք՝ Հայաստանի նոր էլիտան և Արցախի հին էլիտան։ Առաջինների պարագայում գլխավոր տեղում են պիարը, արտաքին հարդարանքը, դոլարը, լեզուն առաջ է ընկնում ուղեղից, և դրա վրա է կառուցվում նրանց հեղինակությունը։ Երկրորդները, իհարկե, սուրբ չեն, գուցե նույնիսկ հակառակը, բայց գործի մարդ են, կոնկրետ խնդիրներ լուծելու սովոր, որոնք իրենց կոնկրետ ավանդն են ներդրել արցախյան պետականության ստեղծման, անվտանգության ու զարգացման գործում և առաջին հերթին դրա շնորհիվ վաստակել իրենց հեղինակությունը։ Նրանց համար դատարկախոսներն ու դեմագոգները երբեք յուրային չեն դառնա, նույնիսկ եթե Նիկոլը երիցս քայլի Գյումրիից Երևան և հակառակը…

  • ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    2019-06-12 20:19

    Համացանցը լեփ-լեցուն է պնդումներով, որ Երևանը վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին. կա՛մ Վիտալի Բալասանյանը հրաժարական կտա Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, կա՛մ Արցախը ֆինանսավորում չի ստանա Երևանից։ Ցանկացած նորմալ մարդ, կարդալով սա, կմտածի՝ անհեթեթություն է։ Անհեթեթություն է, որովհետև նման բան չի կարող լինել ի սկզբանե։ Բայց մի՞թե մենք գործ ունենք նորմալ մարդկանց հետ։ Անցած տարվա ընթացքում եղել են բազմաթիվ դրվագներ, որոնք ստիպում են կասկածի տակ առնել դա։

  • ԵՐԲ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈՉ ԱՆԵԼՈՒ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ՀՔԾ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԵՐՆ ՈՒ ԵԼՔԵՐԸ

    2019-06-12 12:45

    Լրատվամիջոցների փոխանցմամբ ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա: