ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԱՆԿԱՀԱՍԱԿՆԵՐԸ

2019-05-16 21:06

Շատ բան է փոխվել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի մեկամյա կառավարման ընթացքում։ Բայց ոմանք, ինչպես արդարացիորեն նկատում է վարչապետը, դեռևս մինչև վերջ չեն հասկացել, թե հատկապես ինչ է փոխվել։ Հենց նրանց էլ նվիրվում է այս հոդվածը։

  • ՄԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

    2019-05-16 15:33

    Արցախը հակահեղափոխության կամ հեղափոխության օջախ տեսնելու՝ Երևանի ամենակարևոր աշխատասենյակներում ծնված ձևակերպումը ապշեցնող էր իր վտանգավորությամբ։ Այս պատմության մեջ միակ էականը վտանգն է՝ իր մի քանի վարիացիաներով. վտանգի թերագնահատում, վտանգի պարզունակացում, վտանգի չգիտակցում և վտանգի ստորադասում։ Մնացածը երկրորդական է։

  • ԲԱԶԿԱԹՈՌԸ ԴԱՄՈԿԼԵՍՅԱՆ ՍՐԻ ՏԱԿ

    2019-05-16 07:22

    ՀՔԾ-ն հրաժարվեց քրեական գործ հարուցել ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Սակայն Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը քաղաքական օրակարգից չի հանվել։ Հարցն այդ, դամոկլեսյան սրի պես, կախված կմնա մեծությամբ առաջին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության և դրա անդամների գլխավերևում։ Ինչը հնարավորություն կտա իշխանության կուսակցությանը ինքնուրույն կամ ուրիշի օգնությամբ ժամանակ առ ժամանակ բարձրացնել քաղաքականության և բիզնեսի տարանջատման հարցը՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից…

  • Ո՞Վ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ

    2019-05-15 20:05

    Ռոբերտ Քոչարյանի գործն աստիճանաբար թափ է հավաքում։ Կարծես թե շատ բան է ասվել այդ գործի հետ կապված, և նրանք, ովքեր ընդունակ են լսելու, լսել են։ Իսկ նրանք, ովքեր դըմփ-դըմփ-հու… դե, ի՞նչ պահանջես դրանցից։ Եվ այդուհանդերձ կյանքը նորանոր անհեթեթ խճողումներ է գցում Ռոբերտ Քոչարյանի և ընկ.-ի կողմից սահմանադրական կարգի տապալման գործով անհեթեթությունների գանձատուփը։

  • Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՄԵԶ ՀԵՏ ՊԻՏԻ ՀԱՇՎԻ ՆՍՏԵՆ ՈՉ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀՆԱԶԱՆԴՈՐԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՅԼ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՄԱՐՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2019-05-15 14:15

    «Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու»։ Սա Վազգեն Սարգսյանի ամենա հայտնի խոսքերից է: Այս խոսքերը հնչեցնելուց հետո Հայաստանը մտավ 21-րդ դար ու քսան տարի դիմակայեց իր դեմ տարվող հետևողական, տոտալ և անդադար գրոհներին: Դիմացավ քսան տարի և հետո փլուզվեց: Հայաստանը նորից գրավեցին նրանք, ում Վազգեն Սարգսյանը ժամանակին հեռացրել էր:

  • ԿԵՐԱՆՔ Ու ՆՍՏԵՑԻՆՔ ՀԵԾԱՆՎԻՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ

    2019-05-14 20:10

    Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն տառապում է համեստության համախտանիշով։ Չէ՞ որ անցած տարվա ընթացքում իր գլխավորած կառավարությունն ու անձամբ վարչապետը իրականում շատ ավելին են արել, քան այն, ինչ հնչեցրեց Փաշինյանը իր մամլո ասուլիսում։

  • ՈՐՔԱ՞Ն ԵՐԿԱՐ ԿԼԻՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹՈՒՐԸ

    2019-05-14 16:37

    Մայիսի 2-ին կառավարության նիստում Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կտրականապես դեմ արտահայտվեց երկրից սև մետաղի արտահանմանը, հիշեցնելով աշխատակազմի անդամներին անկախության առաջին «սև» տարիների մասին, երբ Հայաստանից ՀՀՇ-ական նորահարուստների օժանդակությամբ մետաղի ջարդոնի անվան տակ արտահանվում էին հազարավոր տոննաներով հաստոցներ, քանդած փայտակոճեր, խողովակներ, որոնք վաճառվում էին հենց մետաղի ջարդոնի գնով, գրոշներով։ Վ. Վերմիշյանն արձանագրեց, որ այդպիսով հանրապետությանն անդառնալի վնաս հասցվեց, որի հետևանքները զգացվում են մինչ օրս…

  • Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՈՐՔԱՆ ՑԱԾՐ Է ՎԱՐԿԱՆԻՇԸ, ԱՅՆՔԱՆ ԲԱՐՁՐ Է ԱԳՐԵՍԻԱՆ»

    2019-05-14 11:27

    Համեմատել Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարությունների հաշվետվությունները և տեսնել մտածողության տարբերությունը՝ ռազմավարական, հայեցակարգային, ծրագրային աշխատանքի և կառավարման տարբերությունը, «ԳԱ»-ի հետ զրույցում խորհուրդ տվեց ՀՅԴ նախկին անդամ Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, նշելով, որ հասարակության մեծամասնությունն արդեն հասկանում է, որ սխալ ընտրություն է կատարել։

  • «ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ ԷՐ ԻՐԵՆ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ»

    2019-05-13 16:09

    «Օրինականության և իրավունքի փոխարեն Փաշինյանը կրկին ցանկանում է մի այդպիսի թավշե Լինչի դատաստան, փողոցային արդարադատություն, փողոցային պետություն»,- «ԳԱ-ին տված հարցազրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ։

  • ՄԵԿՆԱՐԿԵՑ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ և ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԴՌՆԲԱՑ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2019-05-13 15:43

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 13–ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։