ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է «0 ԽՆԴԻՐ ՀԱՐեվԱՆՆԵՐԻ ՀԵՏ» ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Ո՞րն է Փաշինյանի առավելությունը իրեն դիմակայող քաղաքական դաշտի նկատմամբ։ Նա կիրառում է մրցակցից առաջ անցնելու գործելակերպը։ Նա արդեն այսօր պատրաստվում է արտահերթ ընտրություններին։ Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը։ Առավելապես զբաղված է ներքաղաքական և արտաքին քաղաքական հաշվեպարզումներով. ով, ինչ, երբ ինչ-որ բան սխալ ասաց և սխալ չարեց։ Թռիչքների վերլուծությունն, իհարկե, օգտակար բան է, բայց այսօր բնավ տեղին չէ։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում դեռևս 1991 թվականին: Հետաքրքիր է, այդ դեպքում ինչի՞ համար էին հայերն ու ադրբեջանցիները կռվում Արցախյան առաջին ազատամարտում: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե անդարձելիության կետը 1996 թվականն էր: Իսկ է՛լ ավելի վաղ Փաշինյանն այդ առնչությամբ ինչ-որ բան էր ասում Լիսաբոնի գագաթնաժողովի մասին (1996թ.), թեև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ գագաթնաժողովի որոշման վրա Հայաստանը վետո էր դրել: Ի դեպ, դեկտեմբերի 3-ին լրացավ գագաթաժողովի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կազմով Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի հաստատման 27 տարին:
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ, հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբաաակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Փաստ է, որ Նիկոլը երեք անգամ ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Առաջին անգամ 2018թ. մայիսին՝ ՀՀ-ում օրինական ընտրություններով 2017թ.-ին ձևավորված իշխանությունը ԶԱՎԹԵԼՈՒ միջոցով: Երկրորդ անգամ՝ 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններով: Երրորդ անգամ՝ 2021թ. հունիսին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների միջոցով:
Ինչո՞վ կավարտվեն Վաշինգտոնի փորձերը՝ համոզելու Երևանին ու Բաքվին, որ խաղաղության պայմանագիր կնքեն արդեն դեկտեմբերին։ Պայմանագիր, որը թույլ կտա Բաքվին թղթի վրա ամրագրել նվաճածը։ Այսինքն՝ ստանալ Երևանի ստորագրությունը Արցախի որևէ իրավունք պաշտպանելուց հրաժարման տակ։ Բայց Բաքվի ակնկալիքը միայն դա չէ։ Նա դեմ չէ նաև ստանալ փաստաթուղթ, որն իրեն թույլ կտա հետագայում այլ պահանջներ էլ ներկայացնել Հայաստանին։ Ամենից իրականը՝ «անկլավների» հարցը։ Եվս 8 գյուղ է ուզում Ադրբեջանը խլել Հայաստանից՝ ի հավելումն նրանց, որոնք արդեն վերահսկում է։
Նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» նշանաբանի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակվեց շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար:
2022 թվականի հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է սահմանազատման հարցով հանձնաժողովի գործունեությունը, նույն ամռանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարեց. «Շատ կարևոր է սահմաններում հանդարտ իրավիճակ պահպանելը, մինչև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, ինչին այսօր ուղղված են մեր բոլոր ջանքերը»։ Այդ ժամանակ արդեն լուրեր էին շրջում, որ Սյունիքում Ադրբեջանի հետ սահմանը վաղուց արդեն գծված է, որպես հղում շրջանառվում էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի 2021թ. նոյեմբերի հայտնի հայտարարությունը։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 55 հայ կա։ Սակայն ոչ պաշտոնապես հայտնի է շատ ավելի մեծ թվով գերիների մասին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը։