ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ․ 88 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ, 147 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-06-03 11:20

Մինչ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին՝ Թուրքիան խոսում է սպառնալիքների լեզվով։ Օդային սահմանը փակելուց հետո օրերս Թուրքիան, ի դեմս արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, հայտարարեց, թե նոր միջոցներ և քայլեր կձեռնարկի, եթե Հայաստանը չուղղի իր «սխալը» (նկատի ունի Նեմեսիս գործողությանը նվիրված հուշարձանի տեղադրումը – խմբ․)։  

  • ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԱՊ ՀՈՂՄԱՂԱՑԸ

    2023-06-01 08:42

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սիրում է դատողություններ անել տնտեսվարող սուբյեկտների արդյունավետության ու արտադրողականության մասին, բայց չէ՞ որ այդ համատեքստում կարելի է հարց բարձրացնել նաև իր ղեկավարած կառույցի վերաբերյալ…

  • ՀԿԵ վետերան․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՀԻ, ԵԹԵ ԲԱՑՎԵՆ ԲՈԼՈՐ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ, ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ՄԵՂՐԻԻ ՀԱՆԳՈՒՅՑԸ

    2023-05-30 09:29

    Երկաթուղային հաղորդակցությունը պետք է բացվի, բայց դա պետք է արվի համալիր կերպով, այսինքն` միաժամանակ բացվեն Իջևանի, Նախիջևանի և Թուրքիայից եկող երկաթուղային հանգույցները։ Դա իսկապես ձեռնտու կլինի հայ ժողովրդի համար, քանի որ տնտեսություն մեջ կարձանագրվի մեծ առաջընթաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հարավկովկասյան երկաթուղու վետերանների խորհրդի նախագահ Լևոն Հակոբյանը` խոսելով Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային հանգույցների վերաբացման հեռանկարի մասին։

  • ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՎԵՐԻՆ LԱՐՍԻՆ. ԾՈՎԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԲԱԹՈՒՄԻ-ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿ ԵՎ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-05-22 11:58

    Հայաստանից դեպի Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման կազմակերպումը Վերին Լարսով ոչ միշտ է սահուն անցնում։ Բավական են եղանակային անբարենպաստ պայմանները, մեքենաների հոսքի ավելացումն ու խցանումներն ապահովված են։ Բեռնատարները կարող են շաբաթներով կանգնած մնալ ճանապարհին։ Արդյունքում՝ գործարարները զգալի տուժում են թե ժամանակի, թե ֆինանսական առումով։  

  • Ատոմ ՄԱՐԳԱՐՅԱՆ․ «ԴԱՍԱԼԻՔԱՅԻՆ» ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ, ԿԱՍԿԱԾԵԼԻ ՓՈՂԵՐ

    2023-05-13 09:16

    Տնտեսական այս կամ այն ցուցանիշներով հանրությանը ներկայանալը մեծ սխրագործություն չէ, շատ ավելի կարևոր է, թե այդ թվերի տակ իրականում ինչ արժեք կա, և որքանով են այդ թվերն ազդել ՀՀ շարքային քաղաքացու կենսամակարդակի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

  • ԼԱՏԻՖՈՒՆԴԻՍՏՆԵՐ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ

    2023-05-06 08:49

    Փաշինյանի և իր կիսագրագետ ՔՊ-ականների իշխանավարման 5 տարիների ընթացքում գյուղը սրընթաց գլորվեց աղքատության անդունդ։ Քչերին բախտ վիճակվեց մնալ մակերեսին։ Սեփականաշնորհված հողատարածքը չի կերակրում գյուղաբնակ ընտանիքներին, իսկ բազմաթիվ գյուղեր, որոնք նախկինում դիմանում էին փոքրիկ արտադրությունների հաշվին, այժմ դրանց բացակայության պատճառով բառացիորեն աղետալի վիճակում են…

  • ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՆԱՎ ԻՆՔԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՑԵԼ 4-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

    2023-04-18 10:27

    2022 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 12,6% տնտեսական աճ։ Այդ ցուցանիշով, ինչպես նախօրեին պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, Հայաստանի Հանրապետությունը 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում, ինչը շատ կարևոր ցուցանիշ է։

  • ՎԱՐԺՎԵԼ ԲԱՐՁՐ ԳՆԵՐԻՆ

    2023-04-17 11:56

    Ապրիլի 10-ին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները ներկայացրել են բանկի մասնակից 6 պետությունների, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ մակրոտնտեսական զեկույցի հերթական թողարկումը, որում գնահատական է տրված համաշխարհային տնտեսության ներկա վիճակին և դրա ազդեցությանը ԵԱՏՄ+ երկրների վրա…

  • ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ` ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱ՞Ն, ԹԵ՞ ՇԵՆՔԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎ

    2023-04-04 09:49

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին նախագիծը, այսինքն` ևս մեկ քայլ է արել ակադեմիական քաղաքը հիմնելու ուղղությամբ։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը, շենքային ենթակառուցվածքների կառուցումը, մարզադահլիճների, գրադարանների ստեղծումը... Մասնագետները, սակայն, միակարծիք չեն ակադեմիական քաղաքի ստեղծման հարցում և քննարկման ակնկալիք ունեն, որպեսզի իրենց կարծիքը ներկայացնեն։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` որքանով է նպատակահարմար ակադեմիական քաղաքի կառուցումը, ինչու ծախսվելիք գումարների մասին կոնկրետ թվեր չեն ներկայացվում, և արդյոք մասնագետները չեն շտապում քննադատություն հնչեցնելիս։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ՝ ԸՍՏ GLOBAL FINANCE ԱՄՍԱԳՐԻ

    2023-03-31 18:24

    Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Հայաստանի Լավագույն բանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Մրցանակը հայտարարվել է ամսագրի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի 30-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում։