ԹՎԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ` ԵՐԵՎԱՆԻ DOING DIGITAL FORUM-ՈՒՄ
Հայկական SPRING PR-ի Doing Digital Forum (DDF) անդրանիկ միջոցառումը, որի համակազմակերպիչն է Ամերիաբանկը, նախատեսված է միավորելու ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը: Ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի միջազգային հանրահայտ փորձագետ Քրիս Սքիներն է։ Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների ու ղեկավարների մոտ ինչպես կառավարությունից, ֆինանսական և տեխնոլոգիական էկոհամակարգից, այնպես էլ այլ ոլորտներից և մեդիաներից: DDF-ը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 5-ին Երևանում, Հայաստան։ Մանրամասները` http://www.doingdigital.am/: