ԽԱՂՈՂԸ ԿԳԵՐԱԿՇՌԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՈՒ COVID-ԻՑ
Ինը ամսվա կտրվածքով մենք ունենք տնտեսական ակտիվության առնվազն 0,5% աճ՝ նախորդ տարվա համեմատ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարը վստահ է, որ տարվա արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը է՛լ ավելի բարձր կլինի։ Նրա խոսքերով, չորրորդ եռամսյակում կամփոփվեն խաղողի բերքի վիճակագրական ցուցանիշները, որոնք նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելի բարձր են: «Հիմա գնահատականներ չհնչեցնեմ, բայց վստահորեն կարելի է ասել, որ մենք կունենանք ավելի բարձր տնտեսական ակտիվություն, քան նախորդ տարի», - նշեց նախարարը: