ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 33 ՏԱՐԻ ԱՆՑ. ՊԵՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2024-05-02 09:54

Ուղիղ 33 տարի առաջ՝ 1991 թվականի ապրիլի 30-ին սկսվեց ամենասարսափելի ոճրագործություններից մեկն ընդդեմ հայ ժողովրդի։ «Կոլցո» գործողությունը, որի առաջին թիրախը Գետաշեն և Մարտունաշեն հերոսական գյուղերն էին, ձգվեց մինչև օգոստոսի 20-ը, և այդ գրեթե 4 ամիսների ընթացքում շուրջ 26 հայկական գյուղեր ենթարկվեցին ռազմական ագրեսիայի, էթնիկ զտումների, բռնի տեղահանման և ցեղասպանության: Հենց այդ շրջանում ցեղասպանության թուրքական քաղաքականության իրավահաջորդի՝ Ադրբեջանի շահերը համընկան խորհրդային կենտրոնի շահերի հետ։ Ճիշտ նույն կերպ այդ շահերը հայ ժողովրդի համար ողբերգական կերպով համընկան 2023 թվականի աշնանը, երբ ռուս խաղաղապահները դարձան հայկական Արցախի վերջնական ահաբեկչական գրավման և բռնազավթման Բաքվի ու Անկարայի հանցավոր ծրագրերի իրականացման լուռ վկաները, իսկ ըստ էության՝ աջակիցները։

  • ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ․ ԱՅՍ ՊԱՅՔԱՐՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՋՈՂԵԼՈՒ Է

    2024-05-01 15:14

    Դիվանագետների համահայկական խորհուրդը տարածել է հայտարարություն ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Տարածած հայտարարության մեջ ասված է.

  • Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱԼԻԵՎԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՎՃԱՐԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ՝ ԱՐՑԱԽԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԳԻՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-05-01 09:47

    Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ զորախմբի՝ ժամկետի ավարտից մեկ տարի առաջ դուրսբերման համար։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։  

  • ԲԱՔՈՒՆ ՍԿԶԲՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿԵՑՆԵԼ 300 ՀԱԶԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ. նախկին օմբուդսմեն

    2024-04-29 14:24

    Առաջին փուլում, պաշտոնական Բաքվի հայտարարություններով, Ադրբեջանը ծրագրում է Հայաստանում բնակեցնել մոտ 300 հազար ադրբեջանցիների, միջազգային առաքելության հովանու ներքո անվտանգության համակարգի առկայության  դեպքում, որին կվստահի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

  • «Փաստ». ԵՎՍ ՄԵԿ ԱՊՏԱԿ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ԻՐ «ՍԻՐԵԼԻ» ԱՐևՄՈՒՏՔԻՑ

    2024-04-25 12:48

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50 ից հասնելով 2,25-ի, ինչպես նաև նույն իրավապաշտպան կազմակերպության «մտահոգությունը Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով», երբ հերթական ապտակն եկավ Արևմուտքից:

  • ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՎԵՐ Է ԱՆՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ․ Վլադիմիր ԼԵՊՅՈԽԻՆ

    2024-04-25 11:21

    ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է պատմական հիշողության խնդրին և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությանը։

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՃՐԱԿԻՑԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒՇԻՆ՝ ՎԵՐԱԾԵԼՈՎ «ԴԺԳՈՒՅՆ, ԴԺԲԱԽՏ» ՔԱՂԱՔԻ

    2024-04-23 09:14

    Վերջին՝ տագնապալի և վտանգավոր զարգացումներով լի շաբաթվա ընթացքում երեք անգամ տեղեկություններ ստացվեցին բռնազավթված Արցախում բարբարոսների կողմից հայկական հետքի շարունակական համակարգված ոչնչացման մասին։ Աշխարհի և առաջին հերթին հենց Հայաստանի փաստացի լռությունը արձակում է ադրբեջանցի վանդալների ձեռքերը՝ հնարավորություն տալով Ալիևին նպատակաուղղված վերացնել Արցախում հայկական ոգին, որպեսզի պայմանական «վաղը» երկրամասի իրական տերերը չկարողանան ապացուցել իրենց իրավունքները նրա նկատմամբ։ Բաքվում շատ լավ հասկանում են, որ դրա համար պետք է ոչնչացնել նախևառաջ սրբավայրերը՝ տաճարներն ու հին հայկական գերեզմանատները։ Եվ առաջին հերթին Շուշիում՝ պատմության գլխավոր վկա և Արցախի հայկական ինքնության գլխավոր պահապան քաղաքում։

  • ԲԱՔՈՒՆ ՀԱՐԿ ԵՂԱԾ ՊԱՀԻՆ ՃԱՄՓԱ ԿԲԱՑԻ ԶՈՐՔԻ ՀԱՄԱՐ. ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

    2024-04-23 09:07

    Տավուշի սահմանագծի փոփոխությունը ռազմավարական հարված է Հայաստանի դիրքերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

  • «Կոմերսանտ». ՄՈՍԿՎԱՅԻ ԲԱՔՎԻ ԺԱՄԱՆԱԿԸ

    2024-04-22 11:25

    Իլհամ Ալիևի ապրիլի 22-ին Մոսկվա նախատեսված մեկօրյա աշխատանքային այցի մասին անցած շաբաթվա վերջում հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում իրականացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ»,- ասվում է հակիրճ հաղորդման մեջ, որը չի ներառում երկու երկրների և նրանց առաջնորդների փոխգործակցության բոլոր նրբությունները։ Խորհրդանշական իրադարձությունը, որը առիթ հանդիսացավ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի առաջին անձնական հանդիպման համար, «այն բանից հետո, երբ երկու առաջնորդները վստահորեն հաղթեցին իրենց երկրներում այս տարվա  նախագահական ընտրություններում», ԲԱՄ-ի՝ Բայկալ-Ամուրյան մայրուղու, շինարարության մեկնարկի 50-ամյակն է, գրում է Коммерсант-ը։

  • ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՊԼԱՑԴԱՐՄ ԴԱՌՆԱԼ. «Stratfor»-ի վերլուծաբան

    2024-04-22 09:10

    Եթե ​​Իրանի և Իսրայելի միջև մեծ հակամարտություն լինի, ապա Ադրբեջանը կարող է Իրանին հարվածելու համար ցատկահարթակ դառնալ։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ամերիկյան Stratfor կենտրոնի վերլուծաբան Մեթյու Օրրը։