Վլադիմիր ԼԵՊԵԽԻՆ․ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ «ՏՀԱՃ» ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բոլոր պայմանագրերում միշտ կա չազդարարվող մաս, որը հետագայում ի հայտ է գալիս։ Հայաստանի համար գերիների ազատ արձակումը շատ լուրջ ձեռքբերում է, որը բարձրացնում է իշխանության հեղինակությունը։ Ալիևը հիանալի հասկանում է, որ դա պետք է Հայաստանին, ուստի այսթանձրուկի ներքո հավանաբար կան պայմաններ, որոնք չեն ազդարարվում, քանի որ այդ պայմանները կարող են տհաճ լինել Հայաստանի կառավարության համար։ Այս մասին դեկտեմբերի 8-ին News.am-ի հետ զրույցում ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։