ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Կոմերսանտ». ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ, ՈՐ ԵՐևԱՆԸ «ԴԱԴԱՐ Է ՎԵՐՑՐԵԼ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ»

2023-10-28 09:54

Ռուսաստանը և Հայաստանը խրվել են երկկողմ հարաբերությունների հեռակա պարզաբանման ձևաչափում։ Պետությունների ղեկավարները կապի մեջ չեն, սակայն երկու երկրների ներկայացուցիչները կանոնավոր կերպով մեղադրանքներ են փոխանակում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներով ազդանշաններ է ուղարկում, որ Երևանն անվտանգության ոլորտում Ռուսաստանին փոխարինող է փնտրում։ Մոսկվան փորձում է տարբեր ձևերով, բայց ոչ Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությամբ, բացատրել, որ իրեն այլընտրանք չկա։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»։