Արցախի ՄԻՊ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈԼՈՐ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ «ՉԿԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՉԿԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը ապրիլի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի քառամսյա (122-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը: