ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ. ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ
Ալիևի կողմից վերահսկվող լրատվամիջոցներն հայտարարել են «ազգային պայքարի նոր փուլ», որն ուղղակիորեն ենթադրում է նկրտումներ Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ։ Հրապարակված հոդվածն ուղեկցվում է համապատասխան քարտեզով և ընդհանուր առմամբ հոդվածն ու քարտեզն ակնհայտորեն որոշակի հոգեբանական ազդեցություն թողնելու նպատակ ունեն։ Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունների խոսափողը՝ haqqin.az-ը, հայեցակարգային հոդված է հրապարակել «Ազգային պայքարի նոր փուլ. Արևմտյան Ադրբեջան» վերնագրով։