«Իրավունք». ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ԱՆԳՀԱՄ ՀԱՐԱԶԱՏ ԱՄՆ-ՈՒՄ
«Իրավունք» թերթը գրում է. «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կրկին, այսպես ասած, հերանց էր գնացել: Այո, նա էլի գործուղվել էր ԱՄՆ` ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ: Սինանյանը եղել է Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բոստոնում, Լոս Անջելեսում: Նախատեսված էր, որ նա համայնքային ու անհատական հանդիպումներ է ունենալու, քննարկելու է հետպատերազմյան ընթացքում Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր հեռանկարները, ներկայացնելու է իրենց ծրագրերը: