Սիրանուշ Սահակյան. Բաքվում ԿԽՄԿ-ի գործունեությունը հայտնվել է սպառնալիքի ներքո
«Այս ողջ ժամանակահատվածում որևէ խոշտանգումների կանխարգելման անկախ մեխանիզմ հնարավորություն չի ունեցել մուտք գործել, տեսակցել Բաքվում պահվող հայերին ու օբյեկտիվ դիտանկյունից արձանագրել պահման պայմանները, ֆիզիկական կամ հոգեբանական վիճակը»,- Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկմանն ասաց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։