ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀՀ-ում 2024-ին ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57%–ն է դրական գնահատական ստացել

2025-03-21 13:13

2024 թվականին ՀՀ զինծառայողների ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 13 500 զինծառայող, որոնց 57 տոկոսն է ստացել դրական գնահատական։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։