Մի թղթի պատմություն. «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել
«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ հացադուլը սկսել են մարտի 13-ից։ Նրա խոսքով՝ իրենց դիմումում դատապարտյալներից 4-ը նշել են, որ այս կերպ իրենց աջակցությունն են հայտնում հացադուլ հայտարարած 5-րդ կալանավորի՝ Հարություն Մուրադյանի օրինական դատավճռի իրականացմանը։