ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԿԽՄԿ․ Բաքուն տեղեկացրել է Ադրբեջանում մեր ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին

2025-03-05 17:46

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը փակելու՝ այդ երկրի իշխանությունների մտադրության մասին: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը:

  • Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել

    2025-03-05 15:31

    Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

  • Կրեմլում դրական են գնահատում Զելենսկու պատրաստակամությունը բանակցություններին

    2025-03-05 15:30

    Կրեմլը դրական է գնահատում Վլադիմիր Զելենսկու՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամությունը, սակայն Մոսկվայի հետ բանակցությունների նրա ինքնարգելքի մեջ մի նրբերանգ կա։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

  • Ադրբեջանը սուտ լուր է տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է

    2025-03-05 15:25

    Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական զինուժը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանոության նախարարության մամուլի ծառայությունը։

  • Րաֆֆի Հովհաննիսյան․ Վազգեն Սարգսյանն ուր, սրանք ուր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-03-05 15:25

    Սա կարող էր հեռանկարային լինել մի քանի տարի առաջ, նոր գաղափար չէ, սա ընդհանրապես Հայաստանի առողջ, ուժեղ, ինքնավստահ մոտեցման տարրերից մեկն է և դրա հիշեցումը տեղին է: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-ամյակի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ պետք է դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանը չի տվել մեր ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։  

  • Մանե Թանդիլյանը բժիշկների հսկողության տակ է. նախարարությունից մանրամասներ են հայտնել

    2025-03-05 15:04

    «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը բժիշկների հսկողության տակ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

  • «Հայաստան» դաշինք․ Իշխանությունների անգործությունը կարող է հանգեցնել նոր ռազմական բախումների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-03-05 15:03

    Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների հասցեին Ադրբեջանի մեղադրանքների շրջանակը կընդլայնվի, և եթե իշխանությունները չպայքարեն դրա դեմ, ապա ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նոր ռազմական բախումների։ Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։  

  • Կապանում բացվել է Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն

    2025-03-05 15:03

    Հայ –ֆրանսիական համագործակցությունը ամրապնդվել է ևս մեկ գործնական քայլով։ Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնը։ Այս կարևոր նախաձեռնության հեղինակը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, իսկ գաղափարը ի սկզբանե ծնվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ շփումների արդյունքում։ Կենտրոնը անվանակոչվել է Սենթ Էթիենի անունով ի պատիվ քույր քաղաքների միջև ձևավորված ջերմ ու անկեղծ բարեկամության։

  • Մանե Թանդիլյանին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց

    2025-03-05 14:58

    «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին քիչ առաջ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Թանդիլյանին հիվանդանոց ուղեկցեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը Ազատության հրապարակից։

  • Հայաստանը կմիանա Հաագայի մշտական արբիտրաժային դատարանին

    2025-03-05 14:57

    Հայաստանը կմիանա Հաագայի մշտական արբիտրաժային դատարանին։ Հաագայի համապատասխան խաղաղության կոնվենցիաները (1899 և 1907 թվականներ) վավերացնելու մասին օրինագիծը ՀՀ ազգային ժողովում ներկայացրեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։