Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար» է ստացել
«Անորա»-ն արժանացել է գլխավոր «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Լոս Անջելեսում ավարտված 97- րդ մրցանակաբաշխությունում։
«Անորա»-ն արժանացել է գլխավոր «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Լոս Անջելեսում ավարտված 97- րդ մրցանակաբաշխությունում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ և պատերազմն ավարտվի։ Այդ դեպքում նա իր առաքելությունը կհամարի կատարված։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով բրիտանացի լրագրողների հետ պետության ղեկավարի հարցազրույցի հեռարձակմանը։
Մարտի 1-ին «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն՝ անդրադառնալով խաղի ընթացքում տեղի ունեցած ակցիայից հետո 9 անձի ձերբակալությանը։
2024 թվականին Հայաստանը USAID–ի հետ դրամաշնորհային համաձայնագրի ընդհանուր փաթեթից նախատեսված 250 մլն դոլարի փոխարեն ստացել էր 110 մլն դոլար, որը նախատեսված էր ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման շրջանակներում։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից։
Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմաթիի իմփիչմենթի ենթարկվելուց հետո, հայտնում է Fars-ը՝ հղում անելով աղբյուրներին։
2020-ի 44-օրյա պատերազմից տարիներ անց ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ժամկետային զինծառայող Գենադի Արամի Մնացականյանի տվյալների նույնականացումը։ Հայտնում են Սևանի համայնքապետարանից:
Լոնդոնում եվրոպական առաջնորդների գագաթնաժողովից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ «մենք պատմության ընտրանքի առաջ ենք», հաղորդում է BBC News-ը։
Փետրվարի 28-ին նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրապարակային ընդհարումից հետո ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման խաղաղ համաձայնագրի ուղին խիստ անորոշ է և ամբողջությամբ կախված է Ուկրաինայի առաջնորդի հետագա քայլերից, հայտնում է NBC News-ը։
Սյունիքի մարզի «ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում՝ «Հալիձոր» կայանի մոտ, բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների։ «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկությունը հայտնում է Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը։ Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է Ազատության հրապարակ` պարզելու, թե ինչպես են նրանք անցկացրել շատ ցուրտ գիշերն այնտեղ և ինչպես են զգում իրենց։