Պաշտոնական միջոցառումների համար փողը խնայում են, հաճույքների համար՝ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանականները բյուջեից հսկայական միջոցներ են վատնում իրենց վոյաժների, պարգևավճարների, իրենց հաճույքների համար, փոխարենը՝ պաշտոնական միջոցառումների վրա փող են խնայում, զլանում են նորմալ կազմակերպել։ Երեկ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին այնքան վատ թարգմանիչ էր հրավիրվել, որ տպավորություն էր, թե ՔՊ-ականները նրան ընտրել էին իրենց ճաշակով, որ իրենց համար հաճելի լեքսիկոնով թարգմանի եվրոպացի հյուրերի ելույթներն ու ասելիքը։