ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Փաշինյան․ ՀՀ-ում բոլոր կուսակցությունները, նաև ՔՊ-ն, գործել են ՀՅԴ գաղափարախոսությամբ

2025-02-11 18:12

Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից երկրում եղել է միայն մեկ կուսակցություն՝ ՀՅԴ, և բոլոր կուսակցությունները գործել են Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսության ներքո։ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թերևս փորձելով պատկերավոր բացատրել, թե ինչ տրանսֆորմացիա է տեղի ունեցել ՀՀ նախկին և ներկա ազգային նպատակների միջև։