ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Պապիկյան․ ՌԴ-ն կկրճատի Հայաստանի պարտքը՝ վճարված, բայց չմատակարարված զենքի դիմաց

2025-01-15 20:04

Ռուսաստանը կկրճատի Հայաստանի պարտքը վճարված, բայց չմատակարարված սպառազինության դիմաց: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

  • Դատավոր Անի Հարությունյանից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1 մլրդ դրամ

    2025-01-15 20:03

    ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի մի շարք անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց և խոշոր` ավելի քան 1 մլրդ դրամ գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

  • Դմիտրի Կիսելևը պատասխանել է Հայաստանից հնչող քննադատություններին

    2025-01-15 20:03

    «Russia Today» գործակալության գլխավոր տնօրեն և հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելևը NEWS.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ չգիտի, թե «Վեստի նեդելի» հաղորդման կոնկրետ ինչ հայտարարության համար է կանչվել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը արտաքին գործերի նախարարություն։ Նա ընդգծել է, որ այս պահին մեկնաբանելու ոչինչ չկա։

  • Օվերչուկը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության որոշումն անվանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

    2025-01-15 18:19

    Մոսկվան Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

  • Պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ

    2025-01-15 18:18

    Կարծում եմ, որ 2020-2022 թվականներին տեղի ունեցած և շարունակվող իրադարձությունները, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում՝ հարձակումների տեսքով, վկայում են այն մասին, որ Հայաստանը պետք է ինքնուրույն լուծի իր խնդիրները՝ դրանք հավասարակշռելով արտաքին քաղաքական աջակցությամբ, միջազգային լեգիտիմությամբ և բանակի մարտունակությամբ և ժողովրդավարական երկիր կառուցելով: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ի մասին հարցին։

  • Տրանսպորտի թանկացման դեմ 76 000 ստորագրություն է հավաքվել. ի՞նչ է անելու Մարությանը

    2025-01-15 18:18

    Երևանում հանրային տրանսպորտի թանկացման դեմ իրականացվել է բողոքի ակցիա, որի ընթացքում ստորագրահավաք է նաև արվել։

  • Պապիկյան․ Նոր էսկալացիայի համար որևէ հիմք չկա

    2025-01-15 17:27

    ՀՀ սահմանների անվտանգությունը պետք է երաշխավորվի հավասարակշռված քաղաքականությամբ, բեռը չպետք է դրվի միայն զինված ուժերի կամ մեկ գործընկերոջ վրա․ դա լուծում չէ։ Այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, որը վերաբերում էր Ալիևի վերջին սպառնալիքներին՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու առնչությամբ։ Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե այս իրավիճակում որքանով է պաշտպանված, մասնավորաբար, Սյունիքը, և այս հայ-ամերիկյան վերջին փաստաթուղթը որքանով կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անվտանգությունը։

  • Լուազո․ Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի

    2025-01-15 17:26

    Եվրոպական խորհրդարանում Ֆրանսիան ներկայացնող պատգամավոր Նատալի Լուազոն ցանկանում է վստահ լինել, որ Եվրոպական հանձնաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի Եվրոպական ձգտումների մասին և վճառական է վերջինիս աջակցելու հարցում։

  • Գերմանացի նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առջև Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքով

    2025-01-15 17:25

    Գերմանիայի Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքից կկանգնեն դատարանի առաջ՝ Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքով։ Այս մասին գրում է DW-ն։

  • ՀՌՀ-ն կարող է արգելափակել «Ռոսիա 1»-ով հեռարձակվող Դմիտրի Կիսելյովի հաղորդումը

    2025-01-15 17:12

    Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարող է արգելափակել «Ռոսիա 1» հեռուստաալիքի՝ Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» նմանատիպ որոշումից հետո։ Այս մասին հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։