ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարի

2025-01-13 19:44

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ավագանու արտահերթ նիստ գումարելու համար։ Խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ 22 ստորագրության փոխարեն հավաքել են 23 ստորագրություն։