ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Երևանում տեղումներից հետո լճակներիառաջացումը քաղաքապետարանում պայմանավորում են բարեկարգմամբ

2025-05-07 17:42

Վերջին օրերին անձրևից հետո Երևանի փողոցներում գետակներ են հոսում, լճակներ են առաջանում, անցումները ջրածածկ են լինում։ Սոցիալական ցանցերը ողողված են այդ լուսանկարներով ու դրանց կից քննադատաություններով։ «Ասեք, կանենք» կարգախոսով իշխանության եկած ՔՊ-ին արդեն տևական ժամանակ ուղիղ ասում են՝ կարգի բերեք ջրահեռացման համակարգը, տեր կանգնեք ձեր տված շինթույլտվությունների հետևանքներին։