Եվրախորհրդարանի պատգամավորները հանդիպում են ունեցել արցախցիների հետ
«Ադրբեջանն ավելին է քան ագրեսորը։ Մենք այստեղ ենք, որովհետև տեսնում ենք, որ ինչքան մոտենում է «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, Ադրբեջանը նոր կետեր է ներառում դրա մեջ, նոր պահանջներ է առաջ քաշում»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Ազատության հրապարակում արցախցիների հետ ունեցած հանդիպումից հետո ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլա Բեհը։