Հասարակություն

ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՎԱՆԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԸ

2023-01-26 11:59
838

Փողոցներում երբևէ լույս չունեցած Վանեվան գյուղում այս տարի կարևոր արդյունք է արձանագրվել. գյուղն արդեն ունի արտաքին լուսավորության ժամանակակից, էներգախնայող LED-համակարգ։ 2022 թվականի աշնանը մեկնարկած աշխատանքներն ավարտվել են Ամանորին ընդառաջ։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղում լուսավորվել է շուրջ 1600 մետր ճանապարհահատված, մասնավորապես` գյուղի կենտրոնական և երկրորդական մի քանի փողոց։