ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ՆԵՐՔՈ

2023-02-25 09:56

Հաագայի դատարանի` Ադրբեջանին ուղղված պահանջները միջազգային ճնշման ներքո կյանքի են կոչվելու։ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ այս տեսակետը հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

  • Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՎ ՋՐԵՑԻՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-02-24 15:18

    Ադրբեջանը չի բանակցում խաղաղության համար, նա բանակցում է պատերազմում ձեռք բերած իր ավարը օրինականացնելու, ֆորմալիզացնելու և դրան միջազգային ճանաչում տալու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:  

  • ԱԼԻԵՎՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Է ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ։ 2018թ. «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ…

    2023-02-24 09:07

    «Ո՞ր ինկուբատորից» «Հիվանդ հասարակության մեջ իշխանությունը ծնվում է ամենավարակված հատվածից։ 20 տարի առաջ ես ասել եմ, որ զգուշանում եմ այն իշխանությունից, որը կձևավորվի ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով... Ժողովրդավարությունը ռումբ է, որը դրել են մեր պետականության տակ։ Նորմալ հասարակության մեջ գոնե 10%-ն ունի պետական (համայնքային, քաղաքային) մտածողություն, այդպիսի հասարակության մեջ մարդիկ անձնական բարեկեցությունը կապում են իրենց գյուղի, քաղաքի, պետության զարգացման հետ: Մեր դժբախտությունն այն է, որ նույնիսկ այդ 10%-ն է վերացել։ Մնացել է 1% կամ 0,5%: Սա արդեն հիվանդ հասարակություն է, որն անկարող է ապահովել իր զարգացումը»,- հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ․ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ՆԻԿՈԼՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-02-23 09:57

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում փաստաթուղթ է հրապարակել, որը վերաբերում է Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններին Արցախի հարցով:  

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՎՃԱՐՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԿԱ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՇԱՀԵՐԻ ՀԱՇՎԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-02-23 09:40

    «Առաջարկվում է իրական խաղաղություն, ոչ թե այսպիսի խաղաղություն, որտեղ դու շարունակում ես կորցնել, զոհվել, խայտառակ լինել, նսեմանալ, ստորանալ ու էլի մնալ ծնկաչոք վիճակում՝ մուրացողի դերում»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա. փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով «խաղաղության պայմանագրին»։  

  • ՆԱ ՍՏԻՊԵՑ ՀԱՐԳԵԼ ԻՐԵՆ ԵՎ ԱՐՑԱԽԸ

    2023-02-22 19:41

    Այսօր միայն շա՜տ ալարկոտ մեկնաբանը իր լսարանի հետ չի կիսում միայն իրեն հասանելի «ինսայդերական» տեղեկատվությունն այն մասին, թե եթե ոչ այսօր, ապա վաղը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ է անելու Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Ընդ որում տարբեր մեկնաբաններ տարբեր կերպ են բացատրում նման որոշումը՝ ըստ իրենց քաղաքական նախասիրությունների։

  • Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆ․ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՑԱԽԻՑ ՉԻ ՀԵՌԱՆԱ

    2023-02-22 16:31

    Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տալու, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա: Այս մասին «Ազատության» եթերում Կառլոեն Ասլանյանի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

  • ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ․ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻՆ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ ՉՏՐԱՄԱԴՐԵԼ

    2023-02-22 11:49

    «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը դրամահավաք է սկսել. հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է` որոշել են տեխնիկապես վերազինվել և մասնակցել հանրային մուլտիպլեքսում սլոթի հաջորդ մրցույթին։

  • Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ ԵՐԿՈՒ ՁԵՌՔՈՎ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-02-21 12:46

    «Նիկոլ Փաշինյանին, նրա գործընկեր Ալիևին, Թուրքիային, ինչու չէ նաև Ռուսաստանին չի հաջողվելու փակել Արցախի էջը»,-Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդման ընթացքում ասաց Դավիթ Շահնազարյանը, որը 1992-1995 թթ. եղել է ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր։  

  • ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՆԻՉԵՐԻՆԵՐԸ

    2023-02-20 19:54

    Սառնամանիքին դուրս էին նետում մանկասայլակները… «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններից հետո, երբ տղամարդուն խեղդող մորեգույն բերետավորը պաշտոնի բարձրացում ստացավ, ոստիկանությունը ոտք է դրել զանգվածային տեռորի հաջորդ աստիճանին: Այժմ ամեն օր դրա զոհերն են դառնում ոչ թե քաղաքական բողոքի ակցիաների մասնակիցները, այլ շարքային քաղաքացիները։ Պատկերացրեք հոր վիճակը, որին 3 ժամ շարունակ թույլ չեն տալիս մտնել որդու մոտ՝ ոստիկանության բաժանմունք, որտեղ անչափահաս դեռահասին ու նրա անչափահաս ընկերոջը դաժանորեն ծեծում են։ Երբ հաջորդ առավոտյան բաժին են եկել դեռահասների փաստաբանները, ոստիկանները ծեծել են նաև փաստաբաններին։