ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ՌԵԺԻՄԸ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՄԱՆ ՄԵՋ ԱՊՐՈՂ ՆՅԱՐԴԱՅԻՆ, ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ Է

2025-07-02 10:16

Մի բան ակնհայտ է. Նիկոլի իշխանության գոյության աղբյուրը խառնաշփոթն է․ դա նրան ուժ ու երկարակեցություն է տալիս։ Ի տարբերություն շատ այլ ուժերի՝ նիկոլական ռեժիմի կայունության աղբյուրը ոչ թե հասարակական վստահությունն ու ներդաշնակությունն է է, այլ՝ անորոշությունն ու տոտալ քաոսը։ Եվ հենց այդ պատճառով, ամեն անգամ, երբ նկատվում է ռեյտինգի նվազում, հանրային դժգոհության աճ կամ օբյեկտիվ ճգնաժամ՝ նա փաթեթավորում է նոր «հեղաշրջման փորձ» բնորոշումը։