ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԻԱՅՆ ԲԴԽ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԵԳԻՏԻՄ ԼԻՆԵԼ
«ՀՀ Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին փետրվարի 9-ին ԱԺ-ի ընդունած օրինագիծը վերջնականապես արձակում է իշխանության ձեռքերը՝ իրեն ոչ հաճո դատավորների քրեական հետապնդման մեխանիզմը գործարկելու համար: Հիշեցնենք, որ եթե մինչ այդ Բարձրագույն դատական խորհրդին անհրաժեշտ էր ձայների 2/3, այսինքն 10 ձայնից 7-ը՝ դատավորին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության որոշ տեսակների ենթարկելու համար, ապա այժմ 6 ձայնը բավարար է: Իսկ այն դեպքում, եթե ԲԴԽ-ն գործում է ոչ լրիվ կազմով, ինչպես, օրինակ, ներկայումս է, պետք կլինի ընդամենը 5 ձայն: