ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՈՒՄ Է, ՈՒՐԵՄՆ՝ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ
Մի օր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթե մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խոսք են տալիս անվտանգության միջազգային երաշխիքներ և կուշտ փոր»։
Մի օր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթե մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խոսք են տալիս անվտանգության միջազգային երաշխիքներ և կուշտ փոր»։
Ասել, որ շարժումը մարել է կամ հետընթաց է ապրել, դա աբսուրդի ժանր է ինձ համար, որովհետև շարժումը դինամիկ է: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի հիմնադիր անդամ, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում։ Հայաստանն Արևմուտքին հետաքրքիր է այնքանով, որքանով արևմտամետ ուժերն իշխանությունների հետ միասին կարող են հակառուսական գործունեություն իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱԺ-ում հունիսի 21–ին ունեցած լսումները, որոնք վերաբերում էին ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելուն։
Հունիսի 14-ին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց արցախահայության հանդեպ իր սիրո մասին, ինչից հետևում է մեկ բան. նրանք պետք է պատրաստվեն ավելի դժնի ժամանակների (թեպետ թվում է՝ սրանից էլ դժնի՞)։ Քանզի վաղուց է հայտնի, որ Նիկոլի սերը չարագուշակ նախանշան է։
Հասարակական գործիչ Տիգրան Առաքելյանի և «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Արտակ Գալստյանի խոշտանգումներին և կտտանքներին ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի մասնակցության անհերքելի ապացույցներ կան: Կան փաստաթղթեր, որոնք արձանագրում են Գալստյանին ծեծի ենթարկելը, ինչպեսև Առաքելյանին պատճառված ֆիզիկական խեղումները։ Կա գաղութից Գալստյանի գրած նամակը Փաշինյանին, որը հրապարակվել Է ԶԼՄ-ներում։ Քյարամյանի առնչությունը խոշտանգումներին և ծեծին հիշատակված է Ավետիք Իշխանյանի գլխավորած Հելսինկյան նախաձեռնության միջանկյալ զեկույցում:
News.am-ն սկսում է հարցազրույցների շարք՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության և նրանց վերադարձն ապահովելու համար: Որպես պետություն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, որոնք ապօրինի գերված կամ պատանդառված են մեկ այլ պետության կողմից: Մենք տեսանք, թե ինչպես ամիսներ առաջ ժամերի ընթացքում ազատ արձակվեց և Բաքու տեղափոխվեց Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի “Ֆիթնես բլոգերը”, որը Հադրութում տարեց ու անզեն հայ էր գլխատել ու տեսանյութը տեղադրել իր բլոգում: Մինչդեռ շինծու մեղադրանքներով Բաքվի բանտում պահվող հայ բանտարկյալներն արդեն տարիներ են գտնվում այնտեղ, և Ադրբեջանը կարծես նրանց վերադարձի որևէ մտադրություն չի ցուցաբերում, ավելին, շարունակում է արհամարհել նրանց անհապաղ ազատ արձակելու միջազգային կառույցների կոչերն ու հորդորները: Այս շարքի մեր առաջին զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանն է:
Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն: Հեծանվային կրկեսը չէր զայրացնի բարոյական ու գիտակից մարդկանց, եթե արցախցիներն իրենց հազարամյա օջախներում լինեին, ոչ թե X գյուղի հատուկ թանկացված վարձով տներում:
Նիկոլ Փաշինյանը շրջում է Սյունիքի գյուղերով և տանջահար գյուղացիներին ցույց տալիս Ոսկեպար գյուղի մոտ փշալարերով կապած ցանկապատի ինչ-որ լուսանկար թե տեսանյութ: Ցույց է տալիս սույնը և հրճվում. իբր՝ տեսեք, այն դիրքերի փոխարեն, որոնք մենք հրամցրեցինք Ադրբեջանին, հիմա այնտեղ փշալարեր են, որոնց միջով ոչ մի կով չի սպրդի... Այն մասին, թե «կսպրդի» արդյոք փշալարերի միջով դիպուկահարի գնդակը, հրետանային արկը կամ կամիկաձե ԱՕԹՍ-ը, վարչապետը խոհեմորեն լռում է։ Բայց սյուռը դա չէ:
Որոշ «միավորներ» ու անհատներ, Հայաստանի քաղաքական դաշտը վերածում են բրոունյան շարժման: «Դիրքորոշումների» քաոսը, անկանոն շարժումները, անսկզբունքայնությունը, դրսի և ներսի ուժերին տարբեր տիպի ծառայություններ մատուցելու պատրաստակամությունը, սեփական անձի նկատմամբ ամեն գնով ուշադրություն հրավիրելը, բացահայտ կամ թաքնված կերպով իրականացվող պիղծ քարոզչությունը, անպատասխանատու հայտարարությունների ու մեղադրանքների շարանը Հայաստանում քաղաքական գործընթացները դարձրել են թշնամի ուժերի և կապիտուլյանտ կառավարիչների կողմից երկիրը մինչև վերջ քայքայելու պարարտ միջավայրի:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.