ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԻՄՆԵՄՆԻՄԻ»-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

2024-03-26 07:42

«2019թ. ոմն մեկը Երևանի Ազատության հրապարակից կոչ արեց «քարերով ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը։ Զանգվածային խուլիգանության կամ բռնության կոչի համար նրան չմեղադրեցին, ընդհակառակը, ամիսներ անց ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ-ի միջնորդությամբ վերջինս «Ֆեյսբուքից» ստացավ հավաստագրված պրոֆիլ («կապույտ ծիտիկ»)։ Այս հիշեցումը կարող եք կոխել այն մարդկանց աչքը, որոնք հոգեպես ամորձատվածի բութ հայացքով պնդում են, թե երեկ առևանգված Նարեկն ու Վազգենը օրինախախտներ են, ոչ թե քաղբանտարկյալ, և որ Հայաստանն էլ «իրավական պետություն» է։ Հայաստանն իրավական պետություն չէ, Հայաստանը զավթված է թուրքական իշխանության կողմից, որտեղ հայկականի դեմ բռնություն քարոզելը պարգևատրվում է, իսկ թուրքականի դեմ խոսելը՝ պատժվում»,- գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։