ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴԸ ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2024-03-04 10:10

Ադրբեջանական զինծառայողները ներկա լինելով թե՛ մեր բնակավայրերի հարևանությամբ, թե՛ ճանապարհներին` ամբողջությամբ անհնարինության են վերածել մարդկանց կյանքը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։  

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ 2016-Ի ԱՊՐԻԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷՐ ԻՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ

    2024-03-02 13:12

    Չկար կուսակցական շահ, կար Հայաստան-Արցախ միասնություն ու վերջ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ՉԱՓՈՎ Է ԱՆՈՒՄ

    2024-03-02 12:50

    «Անցնող շաբաթվա ընթացքում Զինված ուժերում ատեստացիայի թեման կրկին առաջին պլանում էր: Չեմ ուզում այս անգամ անդրադառնալ այն մտահոգիչ թվերին, երբ մասնակիցների 50%-ից ավելին չի հաղթահարում շեմը և կանգնում «հին տաշտակի» առաջ»,-մտահոգություն է հայտնում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

  • Հրայր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

    2024-03-02 09:07

    Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերն այդպես էլ կմնան թղթի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը։

  • ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԿԱԽՈՍ

    2024-03-01 09:28

    ՌԴ ԱԳՆ-ի մի ամբողջ խոսնակ՝ Մարիա Զախարովան, ձեռնամուխ եղավ հերքելու Նիկոլ Փաշինյանին։ Այդ թվում նաև նրա հայտարարությունը Փարիզում՝ առ այն, թե իբր Ռուսաստանի պաշտոնական անձինք վերջերս բացահայտ կոչ են արել Հայաստանի ժողովրդին ելնել փողոց ու տապալել իր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Զախարովան պատասխանեց, որ ռուսաստանյան պաշտոնական անձանց կողմից նման կոչեր չեն եղել ո՛չ Փաշինյանի, ո՛չ Հայաստանի նախկին իշխանությունների, ո՛չ էլ որևէ այլ երկրի ընտրված իշխանությունների նկատմամբ։

  • ՀՈԳՆԵԼ Է ՃՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ՇԱՏԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԻՐԵՆ ԵՐԵՎԱԿԱՅԵԼ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅՐ

    2024-03-01 09:22

    Վերջին շրջանում Փաշինյանը մեր երկրի պաշտոնական հյուրերին ընդունում է մի սենյակում, որտեղ պատին Արագած լեռան մեծ պատկերն է։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով քրեական պատիժների իրականացման ծառայությունը բյուջեի միջոցներից 185 հազար դրամ գումար է հատկացրել Արագածի պատկերով յուղաներկ նկար գնելու համար: Պետական խորհրդանիշներից և Հայաստանի Երրորդ Հանրապետությունից հրաժարումը մատուցվում է իրեն Հայաստանի Չորրորդ Հանրապետության հիմնադիր հայր երևակայած Փաշինյանի հերթական քմահաճույքի սոուսով: Ռեժիմի պարագլխի այդ ցանկության մասին հայ քաղաքագետներն ու լրագրողական ոլորտում Նիկոլի նախկին գործընկերները գրում են գործնականում բաց տեքստով։

  • Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

    2024-02-29 13:45

    Վենետիկի հանձնաժողովը երբեք պահանջներ չի ունեցել Անկախության հռչակագրի հանդեպ։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին և Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։

  • Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-02-29 11:50

    Մեր նպատակն է պաշտպանել Հայաստանի անկախության հռչակագիրը, բայց և կարևոր է ներկայացնել իշխանությունների աղետալի գծի այլընտրանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը Անկախության հռչակագրին նվիրված համաժողովի շրջանակում։  

  • ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

    2024-02-28 17:57

    Հարգելի հանրություն, ինչպես տեղյակ եք, ինձ՝ որպես այս իշխանություններին անհարմարություններ պատճառած ընդդիմադիր գործչի, շուրջ կես տարի ապօրինի կալանավորել են և «դատում են» քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով: Ինձ մեղադրում են, որ ես, իբր, ատելություն եմ քարոզել բոլորի կողմից «սիրելի» իշխանության նկատմամբ: Ինձ կալանավորելու պաշտոնական հիմքն այն է, որ ազատության մեջ լինելով, կշարունակեմ քննադատել իշխանություններին: