ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅՈՑ ՏՈՒՆ» ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 27-ին Հայաստանում տեղի ունեցավ միջոցառում՝ մեկնարկեց «Հայոց տուն» նոր նախաձեռնությունը։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նախաձեռնության մանիֆեստի շնորհանդեսը։
Մարտի 27-ին Հայաստանում տեղի ունեցավ միջոցառում՝ մեկնարկեց «Հայոց տուն» նոր նախաձեռնությունը։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նախաձեռնության մանիֆեստի շնորհանդեսը։
«Ինձ ուղղակի զարմացնում է, թե ինչ վստահությամբ են ոմանք. լինեն ակտիվիստներ, թե իշխանության ներկայացուցիչներ, խոսում այն մասին, թե ինչ էր կատարվում այն ժամանակ։ Տպավորություն է ստեղծվում, թե իրենք այդ ժամանակ այնտեղ են եղել, ընդհուպ մինչև Եվլախում հանդիպումը, միայն թե հակառակ կողմից։ Այս մասին պետք է խոսել, որպեսզի հասարակությունն իմանա ճշմարտությունը»,- Alpha News-ին տված հարցազրույցում հայտարարեց 2023թ. սեպտեմբերին Եվլախում ադրբեջանցիների հետ բանակցություններում ԼՂՀ երկու ներկայացուցիչներից մեկը՝ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ տեղի է ունեցել ընդանուր առմամբ 3 այդպիսի հանդիպում, վերջինը՝ սեպտեմբերի 29-ին։
Հայաստանում իշխող քաղաքական թիմը պարբերաբար մեղադրում է ՀԱՊԿ-ին իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։ Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում Փաշինյանը կրկին արեց դա. ճիշտ է, այս անգամ ավելի զուսպ արտահայտություններով և ավելի մեղմ տոնայնությամբ: Առանց սրտակեղեք հիստերիաների:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը՝ խորհրդարանում․
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
Այսպես կոչված՝ խաղաղության համաձայնագրի 17 կետերի համաձայնեցման առթիվ խոճկորի հրճվանքը հասել է գագաթնակետին. ռեժիմին ծառայող քարոզչամեքենան պնդում է, թե իբր՝ Փաշինյանին հաջողվեց այն, ինչը չի հաջողվել իր նախորդներին 30 տարի շարունակ։ Փաշինյանից առաջ բանակցությունների պատասխանատուներից ոչ մեկը կապիտուլյանտ չի եղել, ուստի չի շտապել բավարարել Ադրբեջանի պայմանները։ Հիշյալ համաձայնագրի տեքստի բացառիկությունն ամփոփված է միայն Ալիևի և Փաշինյանի շահերի համընկնման մեջ։
Իր վերջին հարցազրույցում Փաշինյանը ասում է. «Իսկ ի՞նչ ենք մենք զիջել Ադրբեջանին», մեր կառավարությունը որևէ միակողմանի զիջում չի իրականացրել։ Կարծում եմ կարիք կա հերթով և փաստերով հանրությանը հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր և գրավոր զիջումները, որոնք իրականացվել են 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով զիջումները:
Հայաստանի դավադիր ռեժիմի պարագլուխն իր վերջին հարցազրույցով կրկին համաշխարհային քաղաքագիտության նոր հակառեկորդ սահմանեց։
«Ցանկացած օբյեկտիվ չափանիշով պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երբևէ ունեցած ամենավատ բանակցողն է»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է իրականացվում` ընդդեմ Հայաստանում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների։ Մասնակիցները դեսպանատան մոտ են եկել պաստառներով` «Ո՛չ Պենտագոնի կենսաբանական ռազմաբազաներին Հայաստանում», «Ո՛չ մահաբեր ԱՄՆ ռազմական կենսաբանական լաբորատորիաներին», «ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաները սպառնալիք են Հայաստանի համար», «Deep State»–ի ներկայացուցիչ Քրիստինա Քվին, հեռացի՛ր Հայաստանից» և այլ գրառումներով։