ՎՍՏԱՀ ԹԱՎՇԵ ՔԱՅԼՔՈՎ ՈՏՔԸ ԴՆԵԼՈՎ ՀԻՆ ՓՈՑԽԻՆ
Հոկտեմբերի վերջին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսվում է անցկացնել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար: Մոսկվան էլ, իր հերթին, առաջարկում է միջնորդական ծառայություններ։ Այդ մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Բիշքեկում ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովի վերջում։ Ո՞ւմ միջնորդությունը կընտրի «սիրո և համերաշխության թավշե ոչ բռնի հեղափոխության» վարող Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման օրոք Հայաստանն ու Արցախը լիառատորեն ստացան և՛ բռնություն, և՛ թշնամանք, և՛ պառակտում: Եվ բնավ փաստ չէ, թե ամեն ինչ ավարտված է: Ամենևի՛ն փաստ չէ: Ուրեմն ո՞ւմ միջնորդությունը կընտրի մեր հեղափոխական հերոսը։ Առաջվա պես ոտքը կդնի նույն փոցխի՞ն: