10 ՏԱՐԻ` ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ. Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՀՀ–ՌԴ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված` ռուսական կողմի հետ կնքված համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա ևս 10 տարի պահպանել էներգետիկայի ոլորտում նախկինում գրանցած հաջողությունները` առնվազն մինչև 2036թ–ը ունենալով երաշխավորված ատոմային էներգիայի արտադրություն։ ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց դեկտեմբերի 15-ին ռուսական կողմի հետ կնքված համաձայնագրի նշանակությունը Հայաստանի համար։