ԱՎԱՐՏՎԵԼ Է «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԵՎ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
«Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։
«Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։
Բրիտանական Global Banking & Finance Review ֆինանսական ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է 2025 թվականի Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում. լավագույն կորպորատիվ բանկ, լավագույն բանկ կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության (CSR) ոլորտում, լավագույն փրայվիթ բանկ և լավագույն մանրածախ բանկ։
Այսօր Հայաստանում բիզնես միջավայրը հաճախ ձևավորվում է վախի մթնոլորտով՝ ստեղծված տուգանելու, ձերբակալելու և սանկցիաներ կիրառելու սպառնալիքով: Այս մասին իր էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը:
Սյունիքում ջրամատակարարման խնդիրներն ու Երևանում ջրի անխնա օգտագործումը աշխարհագրական տեսանկյունից իրար հետ որևէ կապ չունեն. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը` մեկնաբանելով սյունեցիների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի արած հայտարարությունը։
Հայաստանի տնտեսության իրավիճակն ակնհայտորեն մտահոգիչ է։ Սա ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության թուլացման, այլև կառավարության անարդյունավետ տնտեսական քաղաքականության հետևանքն է։
ՀՀ իշխանությունն անդադար խոսում է արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացիայի մասին, բայց այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` ասածը հիմնավորելով պաշտոնական վիճակագրության թվերով։
Տարբեր բաղադրությամբ կաթնամթերքն առանձին դարակներում դնելը ճիշտ է. սպառողը պետք է հստակ իմանա, թե ինչ է գնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը։
«Չցուցահանդես»՝ նկարիչների ու արտադրողների, «չհամերգ» երաժիշտների համար: Այսպես է Արման Նուռը կարճ ներկայացնում փետրվարին Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ-Խայմայում կայացած «Made by Armenians» ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայանալու լավ հնարավորույթուն ուներ, սակայն, նրա խոսքով, հակառակն արեց` խայտառակ եղավ։
Հայկական կոնյակի հիմնական շուկան ԵԱՏՄ–ն է, ուր արտահանվում է ՀՀ–ում արտադրված կոնյակի 93 տոկոսը, իսկ մնացած 7 տոկոսը սպառվում է Հայաստանում ու աշխարհի այլ երկրներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ իշխանությունների նախաձեռնությանը` հայկական կոնյակն անվանափոխել Armenian brandy–ով։
Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում: