ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԶՊՄԿ-Ն ԵՌԱՊԱՏԿԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ
2022թ.-ի երեք եռամսյակների արդյունքներով ԳեոՊրոՄայնինգի մաս կազմող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի Հանրապետության հարկատուների շարքում կրկին առաջատարն է։ ԶՊՄԿ-ն հաշվետու ժամանակահատվածում հանրապետության պետբյուջե է վճարել ավելի քան 129 մլրդ դրամ տարբեր տեսակի հարկեր, ինչը 304%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը (42,3 մլրդ դրամ): Ընդ որում, շահութահարկի վճարումների ծավալն աճել է ավելի քան երեք անգամ՝ մինչև 32,3 մլրդ դրամ։