ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2022 Թ. ՏԱՐՎԱ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ THE BANKER ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

2022-12-02 17:30

Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022 թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից:

  • Ameria PhonePOS. ՆՈՐ ՀԱՎԵԼՎԱԾ` ՍՄԱՐԹՖՈՆՈՎ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-11-30 13:27

    Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել POS տերմինալ և ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ և հուսալի եղանակով:  

  • Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ՔԻՄԻԿՈՍՆԵՐԸ, ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՋՐԱՆՑՔԸ ԵՎ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՕՏԱՐՎԱԾ ՋՐԱՎԱԶԱՆԸ

    2022-11-28 10:45

    Գիտնականները կասկածներ ունեն, որ այն, ինչ կատարվում է իրենց կենտրոնի շուրջը, հովանավորվում է լծակներ ունեցող այնպիսի մեկի կողմից, ով իր շահն ունի։ Կառուցապատողն էլ վստահեցնում է, որ ամեն ինչ անում է փաստաթղթերով ու օրինական ճանապարհով։

  • Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ․ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԹԱՔՆՎԱԾ ՆՊԱՏԱԿԸ

    2022-11-22 17:23

    Եկամուտների համընդհանուր հայտարարագրման առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը:

  • «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԻ» ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՍՆՈՒՄ Է 1 ՄԻԼԻԱՐԴ 700 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ (4.2 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ)

    2022-11-21 14:49

    «ՀՀ կառավարության նախաձեռնած սուբվենցիոն քաղաքականությունը պետության, տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի փոխգործակցության լավագույն ձևաչափերից մեկն է»։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄՈՒՄ Է ԻՐ ՁԱԽՈՂՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

    2022-11-17 11:21

    ՀՀ կառավարությունը, 2023թ–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 7000 դրամով ավելացնելով, ոչ թե սոցիալական խնդիր է լուծում, այլ ընդամենը մեղմում է իր ձախողած սոցիալական, տնտեսական քաղաքականության հետևանքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` վկայակոչելով պաշտոնական վիճակագրության ցուցանիշները։

  • ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԶԱԼՏԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՄՐԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՊՐԱՆՔ ԴԱՌՆԱԼ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

    2022-11-15 15:20

    Տեղական բիզնեսի երկարամյա ջանքերից հետո Հայաստանում թույլատրվել է օգտագործել բազալտե թելերից պատրաստված ամրանները։ «ArmBas» («Հայբազալտ») բազալտային նյութերի գործարանի առևտրային տնօրեն Սոկրատ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի հետ երկարատև աշխատանքից հետո հաստատվել են միջպետական ստանդարտները (ГОСТ), ինչպես նաև այդ ամրանների օգտագործման շինարարական նորմերն ու կանոնները: Այժմ թույլատրվում է դրանք օգտագործել ոչ կրող կոնստրուկցիաներում, և տեղական կառուցապատողներն արդեն սկսում են փորձարկել այն։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱՆԴՐՈԻԴԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է GOOGLE PAY-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    2022-11-15 10:37

    Արդշինբանկն այսօր հաճախորդներին հասանելի դարձրեց ևս մեկ նորարարական վճարային լուծում՝ Google Pay-ը: Այժմ անհպում վճարումները բանկի քարտապանները կարող են կատարել արագ, հեշտ և անվտանգ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներով և Wear OS ժամացույցներով ավելի քան 45 երկրների առևտրի կետերում, ինչպես նաև Google Pay վճարումներ ընդունող առցանց խանութներում: Google Pay-ը հասանելի կլինի Արդշինբանկի կողմից թողարկված Visa և Mastercard դեբետային և վարկային բոլոր քարտերի համար:

  • Աշոտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-11-15 08:50

    Կարտոֆիլի արտադրության ոլորտում, որը որոշ ժամանակ առաջ մենք սկսել էինք նույնիսկ արտահանել, խնդիրներ են առաջացել։ Վերջին տարիներին ապրանքը 20 տոկոսով թանկացել է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։  

  • ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

    2022-11-11 10:05

    Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ սփյուռքահայերի 74%-ը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում: Մարդիկ հնարավորություններ են փնտրում նաև մասնավոր ներդրումների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ելույթ ունենալով Երևանում ընթացող «Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում» համաժողովում: Նախարարի խոսքերով՝ Հայաստանում մասնավոր ներդրումներ ներգրավելու մեծ հնարավորություններ կան։ «Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից անցում կատարել ներդրումների վրա հիմնված աճի մոդելին՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ 25%-ի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ 6%-ի և այլն»,- նշել է Քերոբյանը: