ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ». 50 ՀԱԶԱՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՀ ԱԺ

2023-05-30 14:50

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Համախմբում» շարժման ու վերջինիս գործընկերների երկարատև քննարկումների արդյունքում ձևավորվել է «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը: Խոսքը Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի մասին է, որով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։