NASA-ԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԹԹՎԱԾԻՆ ԿՈՐԶԵԼ ԼՈՒՍՆԱՅԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՓՈՇՈՒՑ
NASA-ի Ջոնսոն տիեզերական կենտրոնի (JSC) հետազոտողները կարողացել են վակուումի պայմաններում թթվածին կորզել լուսնային արհեստական հողից: Հետագայում այս հետազոտությունը կարող է հիմք հանդիսանալ մի տեխնոլոգիայի, որը կօգնի աջակցել Լուսնի վրա կյանքի գոյությանը։