«Փաստ». ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ «ՈՏՔԻ ՎՐԱ» ԿԱՅԱՑՎԱԾ, ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ՆԱԵՎ «ՍՏԻՊՎԱԾ» ՈՐՈՇՈՒՄ Է ԵՂԵԼ
«Փաստ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, խորհրդարանական մեծամասնության կողմից գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելը «ոտքի վրա» կայացված, ինչ-որ տեղ «ստիպված» որոշում է եղել. իշխանությունը բառացիորեն թեկնածու չի ունեցել ժողովրդավար պետության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարևոր պաշտոնում առաջադրելու համար։ Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, ովքեր համապատասխանում են այդ պաշտոնին, և որոնց դիմել են իշխանությունները, հրաժարվել են առաջադրվել: